Իլոն Մասկը սպառնացել է արգելել Apple սարքերն իր ընկերություններում

Վերջին լուրերը
Իլոն Մասկը սպառնացել է արգելել Apple սարքերն իր ընկերություններում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը սպառնացել է արգելել Apple սարքերն իր ընկերություններում այն ​​բանից հետո, երբ iPhone -ը հայտարարեց OpenAI-ի հետ համագործակցության մասին:

X-ի իր էջում Մասկը բազմիցս հանդես է եկել գրառումներով, որոնք մտահոգություն են հայտնում Apple-ի և OpenAI-ի կողմից օգտատերերի տվյալների պահպանման վերաբերյալ:

- Advertisement -
Իլոն Մասկը սպառնացել է արգելել Apple սարքերն իր ընկերություններում

Նա երկու ընկերությունների միջև ծրագրային ապահովման ինտեգրումն անվանում է «անվտանգության անընդունելի խախտում» և նշում, որ Apple-ը «պատկերացում չունի, թե իրականում ինչ է կատարվում»:

Ինչպես այսօր հայտնել էինք, Apple-ն իր նոր արհեստական ​​բանականության համակարգն է ներկայացրել, որն իրենից ենթադրում է OpenAI-ի հետ համագործակցություն, քանի որ նշվում է, որ ChatGPT-4o-ը կհայտնվի Apple-ի iOS, macOS և iPadOS սարքերում՝ որպես չաթ-բոտ, որին Siri-ն կարող է դիմել, երբ չի կարողանում հասկանալ օգտատիրոջ հարցը։ Apple-ն այս մասով հայտնել էր, որ սարքը ChatGPT-ի հետ օգտատիրոջ հարցը կամ տեղեկատվությունը կիսելու համար նախապես կխնդրի նրանից թույլտվություն, սակայն Մասկը հարցականի տակ է դնում այս կետը։

«Ուղղակի անհեթեթություն է, այն, որ Apple-ը բավականաչափ խելացի չէ սեփական AI-ը ստեղծելու համար, սակայն ինչ-որ կերպ ի վիճակի է ապահովել OpenAI-ի կողմից ձեր անվտանգության ու գաղտնիությանը պահպանումը», — գրել է SpaceX-ի հիմնադիրը` հավելելով, որ Apple-ի սարքերը կարգելվեն, եթե վերջինս «ինտեգրի OpenAI-ը իր ՕՀ-ի մակարդակում»՝ նկատի ունենալով Apple-ի օպերացիոն համակարգը:

Apple-ի կողմից ներկայացված նոր AI համակարգի մասին ավելի մանրամասն կարդացեք How2b-ի պատրաստած հոդվածում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները