Եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում կարող է վերսկսվել մեկ պայմանով․ Նիկոլ Փաշինյան

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացու հետ զրույցի ժամանակ հայտնել է Երևան քաղաքում հիփոթեքային վարկերի տոկոսավճարների մարման համար եկամտային հարկի վերադարձի ծրագրի հնարավոր վերսկսման մասին՝ միայն վթարային շենքերի հարցը լուծելու նպատակով։

«Հիմա մենք մի հատ ծրագիր ենք մշակում, որ եկամտահարկի վերադարձի ծրագիրն աշխատի միայն այն դեպքերում, երբ ներդրողը գալիս է, վթարային շենքերի բնակիչների հետ պայմանավորվում է, իրենց շենքի տակի տարածքը ձեռք է բերում, այդտեղ կառուցում է նոր շենք, բնակիչներին տալիս է նոր տուն, և ավել հարկերի և այլնի արդյունքում իր ներդրումները հետ է բերում։ Այդ պարագայում եկամտային հարկի վերադարձը Երևանի համար կբացենք։ Այդ մեխանիզմով մեր հաշվարկով Երևանում վթարային շենքերի մեծ մասի հարցը լուծվելու է, ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ դեռևս չեն շտապում այդ ծրագիրը մեկնարկել, քանի որ ներկայումս անշարժ գույքի շուկան Երևանում հագեցած է, ու սպասելու են, մինչև շուկան հանգստանա և պահանջարկ ձևավորվի։

Հիշեցնենք, որ հիփոքեթային վարկերի տոկոսագումարների վճարման համար եկամտային հարկի վերադարձի ծրագիրը 2025թ․ հունվարի 1-ից ավարտվել է Երևանում և այս պահին գործում է միայն մարզերում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները