Հայաստանի տնտեսությունը նոյեմբերին ակտիվացել է՝ չնայած ծառայությունների ծավալի անկմանը

Վերջին լուրերը
Հայաստանի տնտեսությունը նոյեմբերին ակտիվացել է՝ չնայած ծառայությունների ծավալի անկմանը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ Վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն՝ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023թ. նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ աճել է 0.6%-ով, իսկ հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել 9.4%-ով:


2023թ. հոկտեմբերի նկատմամբ աճ են գրանցել շինարարության ոլորտը (8.3%), առևտրի շրջանառություննը (7.6%), aրդյունաբերական արտադրանքի ծավալը (26.8%), Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշը (17.5%), ինչպես նաև արտահանումն (53.6%) ու ներմուծումը (4.2%): Ծառայությունների ծավալն (առանց առևտրի) գրանցել է անկում 3.8%-ով:

- Advertisement -
Հայաստանի տնտեսությունը նոյեմբերին ակտիվացել է՝ չնայած ծառայությունների ծավալի անկմանը

2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պատկերն այսպիսին է.

  • Շինարարության ոլորտ՝ 15.6% աճ,
  • Առևտրի շրջանառություն՝ 24.3% աճ,
  • Ծառայությունների ծավալ (առանց առևտրի)՝ 11.1% աճ,
  • Արդյունաբերական արտադրանքի ծավալ՝ 2.1% աճ,
  • Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշ՝ 4.3% նվազում,
  • Արտահանում՝ 44.7% աճ,
  • Ներմուծում՝ 41% աճ,
  • Սպառողական գների ինդեքս՝ 2.2% աճ։

Կարդացե՛ք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները