ԵԱԶԲ-ն Հայաստանում 100մլն դոլարի նոր նախագծեր կֆինանսավորի

Վերջին լուրերը
ԵԱԶԲ-ն Հայաստանում 100մլն դոլարի նոր նախագծեր կֆինանսավորի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Հայաստանում մոտ 100մլն դոլարի 3 նոր նախագիծ կֆինանսավորի: Համագործակցության մասին համապատասխան փաստաթղթերը ստորագրվել են Երևանում օգոստոսի 4-5-ը:

Առաջին համաձայնագրով նախատեսվում է ԵԱԶԲ-ի կողմից 30մլն դոլարի տրամադրում «Տաշիր» ընկերությունների խմբին Հայաստանում կառավարման միջազգային չափորոշիչներ և էհաշվառման ավտոմատացված համակարգեր ներդնելու համար:

- Advertisement -
ԵԱԶԲ-ն Հայաստանում 100մլն դոլարի նոր նախագծեր կֆինանսավորի

«Նյու Էներջի» ընկերությունների խմբի հետ ստորագրած երկրորդ համաձայնագրով, ԵԱԶԲ-ն կտրամադրի մինչև 37մլն դոլար մինչև 65 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 11 արևայի էլեկտրակայանների կառուցման ֆինանսավորմանը: Նրանք կտեղակայվեն Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում:

ԵԱԶԲ նախագահ Նիկոլայ Պոդգուզովի, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի տնօրեն Դավիթ Երեմյանի կողմից ստորագրած երրորդ համաձայնագիրն ուղղված է Հայաստանի ագրոարդյունաբերական ոլորտում պարենային անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովմանը: Այդ նպատակներով բանկը կուղղի 25մլն դոլար:

Առաջիկա 5 տարում Հայաստանի Հանրապետությունում բանկի գլխավոր նպատակն է աջակցել զարգացման ազգային օրակարգի խնդիրների լուծմանը: Մասնավոր հատվածի հետ համատեղ կիրագործվեն ենթակառուցվածքային նախագծեր, արտահանմանն ուղղված արտադրությանը, պարենային անվտանգությանը, ֆինանսական ծառայություններին և թվայնացմանը վերաբերող նախագծեր: Աշխատանքի թիրախային արդյունքը կլինի Հայաստանում բանկի համախառն ներդրումների ավելացումն ավելի քան 3 անգամ՝ մինչև 287մլն դոլար 2022-2026թթ.-ին:

Հայաստանի՝ ԵԱԶԲ մասնակից երկիր դառնալուց հետո (2009թ.), Բանկը հանրապետությունում իրականացրել է ընդհանուր 420մլն դոլարի 20 նախագիծ: ԵԱԶԲ ընթացիկ ներդրումային պորտֆելում մասնաբաժնով Հայաստանը փոքր տնտեսություններ ունեցող մասնակից երկրների շրջանում զբաղեցնում է առաջին տեղը՝ 5,1% կամ 221 մլն դոլար:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները