Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հեգնական մեկնաբանություն է տվել Մարկ Ցուկերբերգի հայտարարությանը, որում վերջինս խոստացել էր վերացնել գրաքննությունը Meta Corporation-ին պատկանող հարթակներում։
Դուրովը Telegram-ի իր ալիքում ընդգծել է, որ Ցուկերբերգը ոչինչ չի վտանգում խոսքի ազատության համար պայքարում, քանի որ այն այժմ ապահով է ԱՄՆ-ում։
«Ես հպարտ եմ, որ Telegram-ը պաշտպանել է խոսքի ազատությունը շատ ավելի վաղ, երբ դա քաղաքականապես անվտանգ էր: Մեր սկզբունքները կախված չեն ԱՄՆ-ի ընտրական իրավիճակից»,- գրել է նա՝ ավելացնելով. «Այսօր այլ հարթակներ ասում են, որ իրենց գրաքննությունը կկրճատվի: Այնուամենայնիվ, նրանց նոր սկզբունքների իրական փորձությունը կգա, երբ քաղաքական քամիները նորից փոխվեն: Հեշտ է ասել, որ ինչ-որ բանի կողմնակից ես, երբ այն որևէ ռիսկ չի պարունակում»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ կորպորացիան կհրաժարվի իր հարթակներում՝ Facebook-ում, Instagram-ում և միկրոբլոգների Threads ծառայությունում փաստերի ստուգման ծառայություններից։ Ցուկերբերգը կարծում է, որ ներկայիս համակարգը «հասել է մի կետի, որտեղ չափազանց շատ են սխալներն ու գրաքննությունը»։
Կարդացե՛ք նաև.