Տվյալների անվտանգության մոնիթորինգը և հաշվետվությունները ավտոմատացնող հարթակ Drata-ն 100 միլիոն դոլար է ներգրավել ֆինանսավորման B փուլում։
Մեկ տարվա վաղեմության ընկերության գնահատականը ներկայումս կազմում է 1 միլիարդ դոլար։
Drata-ն, որը պաշտոնապես հիմնադրվել է 2020-ի կեսերին, 2021-ի հունվարին 3,2 միլիոն դոլարի հիմնական ֆինանսավորում ստանալուց հետո պաշտոնապես դուրս է եկել շուկա:
Իսկ հունիսին ընկերությունը հայտարարել է A փուլի 25 միլիոն դոլար ներդրման մասին:
Ընկերության համահիմնադիրն ու տեխնիկական տնօրենը Դանիել Մարաշլյանն է։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։