ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է դրամաշնորհների հատկացման մրցույթ՝ նախատեսված հետաքսելերացիոն ստարտափների համար:
Դրամաշնորհային մրցույթի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել 2022 թվականին աքսելերացիա անցած այն ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի և ծառայության նախատիպը կամ գաղափարը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և տեխնոլոգիաների կիրառմամբ՝ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը:
Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն 30 միլիոն ՀՀ դրամ է: Նախատեսվում է մրցույթը հաղթահարած յուրաքանչյուր ընկերությանը տրամադրել մինչև մինչև 5 միլիոն ՀՀ դրամ:
Դրամաշնորհային մրցույթի վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է:
Մրցույթի անցկացման կարգի, հայտ կազմելու և ներկայացնելու պայմաններին ու մանրամասներին ծանոթացե՛ք հետևյալ հղումով:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։