ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին:
Հայտ ներկայացրած ընկերությունների ընտրությունը կկատարվի անկախ գնահատող և ընտրող հանձնաժողովի կողմից:
Մասնակցության հայտը անհրաժեշտ է լրացնել մինչև փետրվարի 12-ը հետևյալ հղումով:
Հիշեցնենք, որ «ԴիջիԹեք 2022» հետաձգված տեխնոլոգիական ցուցահանդեսը և «DigiTec Summit 2022» միջազգային համաժողովը տեղի կունենան մարտի 10-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
«ԴիջիԹեք 2022» տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսի նպատակն է մեկ տանիքի տակ ներկայացնել հայկական տեխնոլոգիական ներուժն ու հնարավորությունները, ստեղծել ներքին և արտաքին երկխոսության ու գործնական քննարկումների հարթակ, բացահայտել ոլորտում իրականացվող փոփոխությունները։
Ցուցահանդեսին նախատեսվում է ավելի քան 120 տեղական և արտասահմանյան ընկերությունների մասնակցություն, մոտ 80000 այցելու:
«DigiTec Summit 2022»-ի կհամախմբի բարձր տեխնոլոգիական ոլորտի ղեկավարների տարբեր երկրներից` «Ինչպե՞ս են մեծ տեխնոլոգիական նկրտումներ ունեցող զարգացող երկրները մրցակցում գլոբալ մակարդակում» (“How do emerging countries with large tech ambitions compete on a global scale”) խորագրի շուրջ:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: