Գերմանական Deutsche Telekom-ը մտադիր է գործունեություն ծավալել Հայաստանում

Վերջին լուրերը
Գերմանական Deutsche Telekom-ը մտադիր է գործունեություն ծավալել Հայաստանում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Դոյչե տելեկոմ» ընկերության պատվիրակությունը՝ ցանցային տեխնոլոգիաների գծով ղեկավար, Telecom IT Leadership թիմի անդամ Մատիս Դիժկուիզենի գլխավորությամբ հյուրընկալվել է Արդյունաբերողների եւ գործարարների միությունում:

ՀԱԳՄ-ից հայտնել են, որ ընկերությունը մտադիր է աշխատանքներ ծավալել նաեւ Հայաստանում, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների բնագավառում։

- Advertisement -
Գերմանական Deutsche Telekom-ը մտադիր է գործունեություն ծավալել Հայաստանում

ՀԱԳՄ անդամ գործարարները հյուրերին ծանոթացրել են Հայաստանի տնտեսական իրավիճակին, օրենսդրությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում եղած կացությանը, առավելություններին եւ առանձնահատկություններին։

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաեւ գործարար միջավայրի առանձնահատկություններին, տնտեսական ծրագրերում սփյուռքահայերի մասնակցությանը, ոլորտը նոր մասնագետներով համալրելու կրթական գործընթացներին։

Deutsche Telekom-ը հեռահաղորդակցության ոլորտի Եվրոպայի ամենամեծ ընկերությունն է, որը գործում է բազմաթիվ երկրներում տարբեր բրենդներով, որոնց թվում է T-Mobile-ը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները