Առաքանին ստանալու համար քաղաքացիները այլևս չեն այցելի մաքսային մարմին

Վերջին լուրերը
Առաքանին ստանալու համար քաղաքացիները այլևս չեն այցելի մաքսային մարմին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Առցանց գնումներ իրականացնող ֆիզիկական անձինք 2024 թվականից առաքանին մաքսային մարմնում պահվելու մասին ծանուցվում են բացառապես էլեկտրոնային եղանակով, տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի հրապարակումից։

Եթե առաջանում է մաքսային հսկողության անհրաժեշտություն և առաքանին պահվում է մաքսային մարմնում, ապա քաղաքացիներն այլևս պարտադրված չեն, այն ստանալու համար, այցելելու մաքսային մարմին։ 

Այդ ընթացքում փոխադրող ընկերությունը ֆիզիկական անձանց ծանուցում է՝ առաքանին մաքսային հսկողության գոտում պահվելու և հետադարձ կապ հաստատելու հեռախոսահամարի ու տվյալ էլեկտրոնային հասցեին հաղորդագրություն գրելու վերաբերյալ։ Իսկ եթե պարզվում է, որ ապրանքն անձնական օգտագործման համար է, ապա այն բաց է թողնվում, որից հետո  ֆիզիկական անձինք այն ստանում են անմիջապես փոխադրողից։ Եթե ապրանքը առևտրի նպատակով է, ապա ֆիզիկական անձինք իրենց հաջորդական քայլերի մասին պարզաբանում և իրազեկում են ստանում էլեկտրոնային եղանակով։

Կարդացեք նաև՝

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները