Մեկնարկում է Արցախից տեղահանված կանանց և աղջիկների տնտեսական հզորացման դպրոցը

Վերջին լուրերը
Մեկնարկում է Արցախից տեղահանված կանանց և աղջիկների տնտեսական հզորացման դպրոցը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն մեկնարկում է «Տեղահանված երիտասարդների տնտեսական հզորացման» 3-ամսյա դպրոցը, որի նպատակն է զարգացնել Երևանում, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում բնակություն հաստատած 18-25 տարեկան երիտասարդ կանանց և աղջիկների զբաղվածության և ձեռնարկատիրական հմտությունները։

Տնտեսական հզորացման 3-ամսյա ծրագիրը ներառելու է 24 դասընթաց (շաբաթական 2 օր)։ Ուսումնական ծրագիրը դպրոցի յուրաքանչյուր մասնակցին հնարավորություն կտա կազմել անհատական կարիերայի պլան՝ ներառելով ինքնակենսագրականների ստեղծումը, արդյունավետ աշխատանք փնտրելու ռազմավարությունները, ինչպես նաև ուղղված կլինի բիզնես մտածողության, գաղափարների գեներացման և վալիդացիայի, ստեղծարար մտածողության, ֆինանսական գրագիտության, բիզնեսի պլանավորման, ներկայացման ու մարքեթինգային հմտությունների զարգացմանը։

- Advertisement -
Մեկնարկում է Արցախից տեղահանված կանանց և աղջիկների տնտեսական հզորացման դպրոցը

Ծրագրի ավարտին մասնակիցները կստանան դպրոցին մասնակցությունը հավաստող վկայականներ:
Հայտադիմումներն ընդունվում են մինչև ս․թ․ մարտի 20-ը։

Դպրոցն իրականացվելու է Երևանում գտնվող Ալտերնատիվ երիտասարդական կենտրոնում, մեկնարկը նախատեսվում է սույն թվականի ապրիլ ամսին։ Մասնակիցների ճանապարհածախսը փոխհատուցվում է։

Մանրամասներին ծանոթանալ և դիմել կարող եք այստեղ:

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի այլ հնարավորություններ գտե՛ք այստեղ։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները