Հայաստանի և Ուզբեկստանի կենտրոնական դեպոզիտարիաները ստորագրել են համագործակցության համաձայնագիր

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան (CDA) և Ուզբեկստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիան (UzCSD) ստորագրել են համագործակցության համաձայնագիր։ Փաստաթուղթը վավերացրել են երկու կառույցների ղեկավարներ Անի Մակարյանը և Շերալի Աբդուջաբորովը՝ հիմք դնելով շուկաների գործնական ինտեգրմանն ու ենթակառուցվածքային կապերի ամրապնդմանը։

Համաձայնագրի շրջանակում CDA-ն օտարերկրյա անվանատիրոջ հաշիվ է բացում UzCSD-ում։ Սա հնարավորություն կտա իրականացնել արժեթղթերի հաշվառում, պահառություն, գործարքների սպասարկում և կորպորատիվ գործողություններ՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։

Այս գործընկերության հիմնական նպատակներն են.

  • ապահովել արժեթղթերի անվտանգ պահառություն և իրավունքների հաշվառում UzCSD-ում բացված հաշիվների միջոցով,
  • պարզեցնել ու բարձրացնել միջսահմանային գործարքների արդյունավետությունը,
  • ընդլայնել շուկայի մասնակիցների մուտքը դեպի Ուզբեկստանի կապիտալի շուկա,
  • խթանել ներդրումային հոսքերը և ֆինանսական համագործակցությունը երկու երկրների միջև։

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի տնօրեն Անի Մակարյանի խոսքով՝ գործառնական կապերի ստեղծումը միջազգային ինտեգրման ռազմավարության կարևոր քայլ է։ Նա նշել է, որ Ուզբեկստանը՝ որպես ինտենսիվ զարգացող շուկա, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի կապիտալի ներհոսքի համար կամուրջ դառնալու մեծ ներուժ ունի։ Այս համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում ինչպես տեղական, այնպես էլ գլոբալ ու տարածաշրջանային ներդրողների համար։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները