Հայկական Cauldron-ը Product Hunt հարթակում է

Վերջին լուրերը
Հայկական Cauldron-ը Product Hunt հարթակում է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայկական Cauldron ստարտափը, որն օգնում է գործատուներին ֆիլտրել աշխատանքի ընդունման համար ներկացաված դիմումները և արագ ստուգել լավագույն թեկնածուներին, ներկայացրել է նոր Cauldron for Recruiters հավելվածը, որը Product Hunt հարթակում պայքարում է «օրվա պրոդուկտ» դառնալու համար։

«Եթե ​​դուք ռեքրութեր եք, մենեջեր, հիմնադիր կամ մեկը, ով ստիպված է մարդկանց աշխատանքի ընդունել ռեզյումեներով, ապա գիտեք, թե որքան ժամանակատար և անհետաքրքիր կարող է լինել գործընթացը:

- Advertisement -
Հայկական Cauldron-ը Product Hunt հարթակում է

Դուք պետք է կարդաք հարյուրավոր ռեզյումեներ, ապա զանգահարեք թեկնածուներին հեռախոսով, հետո ժամեր անցկացնեք հարցազրույցների վրա, որոնք ոչ մի տեղ չեն տանում։ Որևէ մեկին աշխատանքի ընդունելու համար 4-5 շաբաթ կպահանջվի:

Մենք լսում ենք ձեզ և ստեղծել ենք այս ապրանքը հատուկ ձեզ համար»,- գրել է ստարտափի համահիմնադիր Վահան Մելքոնյանը։

Պրոդուկտի օգտին քվեարկել կարող եք այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:


Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները