CaseKey 2023 մրցույթի հայտերը բաց են ուսանողների համար

Վերջին լուրերը
CaseKey 2023 մրցույթի հայտերը բաց են ուսանողների համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

CaseKey Բիզնես Խնդիրների Լուծման մրցույթ 2023֊ի հայտերը արդեն բաց են։ Մրցույթին կարող են դիմել 17-24տ ուսանողները և նորավարտները Հայաստանի բոլոր բուհերից։

Հայտերը բաց են ինչպես անհատների այնպես էլ թիմերի համար։ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 14-ը ներկայացնել հայտադիմումներն այստեղ։

- Advertisement -
CaseKey 2023 մրցույթի հայտերը բաց են ուսանողների համար

Այս տարի CaseKey֊ն կանցկացվի արդեն 3րդ անգամ։ Նախորդ տարիներիի ընթացքում ծրագիրը ստացել է ավելի քան 700 հայտեր և մրցույթին մասնակցել է ավելի քան 200 ուսանողներ: 2021 և 2022թ֊ի լավագույն մասնակիցներից ձևավորվել են թմեր, ովքեր մեկնել են ԱՄՆ և մասնակցել Ֆլորիդայի համալսարանում կայացող ամենամյա միջազգային բիզնես խնդիրների լուծման մրցույթին։

Մրցույթի հայտադիմումները բաց կլինեն մինչ ապրիլի 14֊ը, որից հետո կսկվի հարցազրույցների փուլը։ Հարցազրույցի արդյունքում կձևավորվեն վերջնական թիմերը և նրանց կկցվեն քոուչեր: Եզրափակիչ մրցույթը տեղի կունենա նոյեմբերին ամսին։

Ողջ մրցույթի ընթացքում մասնակիցները կմասնակցեն Հայաստանի առաջատար մասնագետների և հիմնադիրների հետ թրեյնինգների, կլուծեն հայկական իրական բիզնեսների կողմից առաջադրված բիզնես խնդիրներ և կներկայացնեն լուծումները սեփականատերերին։ Հագեցած կրթական ծրագրից զատ մասնակիցները նաև կմասնակցեն #KeyChallenge ինտելեկտուալ խաղերի լիգային և կհրավիրվեն նեթվորքինգային միջոցառումների։

CaseKey֊ի նպատակն է ուսանողներին հնարավորություն տալ ձեռք բերել իրական աշխարհի բիզնես գիտելիքներ, ստանալ աշխատանքի հրավեր և ձեռք բերել ձեռնարկատիրական փորձ։

2024թ֊ին նախատեսվում է Հայաստանում անցկացնել բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթ և հրավիրել լավագույն համալսարանական թիմերին ողջ աշխարհից։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները