Մեկնարկեց կապիտալի աջակցության ծրագիրը՝ «Ամերիա» ՓԲԸ-ի ու «Galt & Taggart» համագործակցությամբ

Վերջին լուրերը
Մեկնարկեց կապիտալի աջակցության ծրագիրը՝ «Ամերիա» ՓԲԸ-ի ու «Galt & Taggart» համագործակցությամբ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը» և Եվրոպական Միությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ, մեկնարկում են Հայաստանում կապիտալի շուկաների աջակցության ծրագիրը, որի նպատակն է աջակցել կապիտալի շուկայի գործիքներ, այս թվում՝ պարտատոմսեր և բաժնետոմսեր թողարկող հայաստանյան ընկերություններին՝ կարողությունների զարգացման և թողարկման հետ կապված ծախսերի դրամաշնորհային համաֆինանսավորման միջոցով։

Դեկտեմբերի 11-ին Երևանում կայացավ ծրագրի մեկնարկային համաժողովը, որի ընթացքում ներկայացվեցին իրականացման մեխանիզմները, ժամանակացույցը, ինչպես նաև ծրագրի շրջանակներում առաջարկվող ֆինանսական և ոչ ֆինանսական աջակցության միջոցառումները։ Նմանատիպ ծրագիր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ-ը) , իրականացրել է Վրաստանում, ինչի շնորհիվ հաջողվել է մեկ տարվա ընթացքում կորպորատիվ պարտատոմսերի շուկայի շրջանառության կրկնապատիկ աճ գրանցել։

Հաշվի առնելով Հայաստանի կապիտալի շուկայում վերջին տարիների ակտիվ զարգացումները՝ խթանման միջոցառումները շատ պահանջված են հատկապես այս փուլում, երբ շուկայում առաջարկը ընդլայնելու անհրաժեշտություն կա։ Ծրագրի շրջանակում կապիտալի շուկաների խթանման համար հատկացվելու է շուրջ կես միլիոն դոլար։

Մրցույթի արդյունքում ծրագրի իրականացնողներ են ընտրվել «Galt & Taggart» և «Ամերիա» խորհրդատվական ընկերությունները, որոնք, ըստ Ռադա Տոմովայի` ունեն անհրաժեշտ կարողություններ և ոլորտի խորը իմացություն՝ թիրախավորված արդյունքներ գրանցելու համար։ Իրականցվելիք ծրագիրը կարող է հեշտացնել ընկերությունների մուտքը արժեթղթերի շուկա՝ տալով նրանց անհրաժեշտ գիտելիք, գործիքներ, և որոշակիորեն կրճատել ռիսկերը՝ ձևավորելով ֆինանսավորման նոր աղբյուրներ իրենց համար և նպաստելու կապիտալի շուկայի կայացմանը։

Ծրագրի մասին մեր ռեպորտաժը ստորև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները