BYYD՝ առաջատարը բջջային մարքեթինգի շուկայում

800+ գովազդված բրենդ, 9000+ գովազդային արշավ, 3500+ ինտերակտիվ մեդիա:

Ահա թե ինչպիսի ձեռքբերումներ ունի BYYD համաշխարհային տեխնոլոգիական ընկերությունը, որը ներկայացուցչություններ ունի Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի 7 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:

BYYD-ն և իր գլխավոր պրոդուկտը

BYYD-ն տեխնոլոգիական ընկերություն է, որի առանցքային պրոդուկտը BYYD բջջային գովազդային հարթակն է՝ իրական ժամանակում բջջային սարքավորումներում հեշտ և թափանցիկ կերպով գովազդ տեղադրելու համար:

- Advertisement -
BYYD՝ առաջատարը բջջային մարքեթինգի շուկայում

Հարթակը բջջային հավելվածներում թրաֆիքի գնման առումով առաջատարն է: Ընկերությունն առաջարկում է ավելի քան 100 հազար բջջային հավելված՝ գովազդի տեղադրման համար։

Իսկ հիմա բջջային հավելվածում առաջատար լինելը՝ թվերով.

  • 5,31 միլիարդ եզակի օգտատեր ողջ աշխարհում,
  • 1,75 միլիարդ միայն բջջային օգտագործող լսարան,
  • 394 րոպե օրական՝ օգտատերերի կողմից բջջային հավելվածմներում անցկացրած ժամանակ:

Հայաստանում BYYD հարթակը ծածկույթ է ապահովում ավելի քան 2 միլիոն օգտատիրոջ համար, որից 665 հազարը համացանց են մուտք գործում բացառապես բջջային սարքերի միջոցով։

BYYD բջջային ամենամեծ հարթակն արդեն Հայաստանում է

Ի՞նչ է ստանում գովազդատուն

Առաջին հերթին BYYD-ն գովազդատուի համար ապահովում է գովազդի 4 հիմնական ձևաչափերը՝

  • բաներային (Banner),
  • Rich Media (HTML5),
  • Native,
  • և վիդեո:

Ի դեպ, վիդեո տարբերակները համապատասխանեցվում են ըստ հավելվածի:

Բջջային հավելվածներում գովազդը հնարավորություն է տալիս կոնտենտի «վրայից» տեսնել այն, ինչը մի քանի անգամ ավելի արդյունավետ է դարձնում գովազդն ու դրա դիտողականությունը:

Գովազդը կարելի է տեղադրել կոնկրետ հավելվածներում (սպիտակ ցուցակ), օրինակ՝ միայն կանանց, վարորդների, ֆինանսներով հետաքրքրվողների համար և այլն։ Ինչպես նաև հնարավոր է առանձնացնել հատուկ հավելվածներ, որտեղ գովազդը չի ցուցադրվում («սև ցուցակ»)՝ ելնելով Ձեր պրոդուկտի անվտանգությունից:

Եվ իհարկե, բջջային հավելվածներում գովազդները, ի տարբերություն բրաուզերներում տեղադրվող գովազդների, չեն արգելափակվում:

BYYD՝ առաջատարը բջջային մարքեթինգի շուկայում
BYYD՝ առաջատարը բջջային մարքեթինգի շուկայում

«Ամառռռ»-ային համագործակցություն: BYYD x Ameria

BYYD-ն ողջ աշխարհում համագործակցում է ամենատարբեր բրենդների հետ, որոնց թվում են LG-ն, Xiaomi-ն, Bayer-ը, Nestle-ն և այլն: Հայաստանյան շուկայում ևս համագործակցությունները տարբեր են և հետաքրքիր: Դրանցից մեկը «ամառռռ»-ային համագործակցությունն էր Ամերիաբանկի հետ: Վերլուծենք այդ համագործակցությունը՝ պարզելու արդյունավետության չափը:

«Ամերիաբանկ»-ն առաջատար ֆինանսական- տեխնոլոգիական հաստատություն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը: Այն ներկայանում է նորարար ու թվային միջավայրով` էկոհամակարգով, որը մեկտեղում է ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները և հնարավորություն ընձեռում բոլոր հիմնական ուղղություններով ստանալ հարմարավետ և հնարավորինս արագ ֆինանսավորում:

Որո՞նք էին հիմնական առաջադրանքները:

  • Բանկի՝ հատուկ «Անկանխիկ ամառ» առաջարկի մասին օգտատերերին տեղեկացումը,
  • Դեպի կայք նպատակային թրաֆիքի ներգրավումը,
  • Բանկի մասին տեղեկացվածությունն ու բանկի ճանաչելիության բարձրացումը:

Ի՞նչ գործիքներ են կիրառվել:

  • Rich Media անիմացիոն բաներ,
  • Թիրախավորում՝ ըստ սոցիալ-ժողովրդագրական բնութագրիչների,
  • Թիրախավորում՝ ըստ հետաքրքրությունների:

Ինչպե՞ս է իրականացվել գովազդային արշավը:

Քանի որ արդեն հստակ սահմանված էին առաջիկա գործողություններն ու անհրաժեշտ գործիքները, որոնք պետք էր կիրառել այդ գործողությունների արդյունքում հստակ նպատակներին հասնելուն, հետագա քայլերն ունեցան հետևյալ տեսքը.

  • BYYD հարթակի վիճակագրական տվյալների վերլուծության օգնությամբ կատարվեց գովազդային արշավի օպտիմալացում,
  • ընտրվեցին ամենաբարձր ցուցանիշներ ունեցող հարթակները՝ «քլիքի վճար/արդյունք» լավագույն տարբերակն ունենալու համար:

Թվում է՝ բջջային հավելվածները դարձան վայր, որտեղ հնարավոր էր ստանալ ամեն ինչ:

Թիրախավորումն էլ ստացավ իր վերջնական տեսքը՝

  • տղամարդիկ/կանայք, 20 տարեկանից բարձր, ովքեր կարող են բանկային գործառնություններ իրականացնել
  • Հետաքրքրությունների շրջանակն էլ այնպես, որ արշավի արդյունքում որպես նվեր ճանապարհորդությունը կիրառելի լինի: Հետաքրքրությունների թվում էին օնլայն և օֆլայն շոփինգը, բյուջետային և ոչ միայն ճանապարհորդությունները, ֆիթնեսն ու առողջությունը, նորաձևությունն ու ոճը, ուտելիքներն ու ըմպելիքները, գինիներն ու մշակութային իրադարձությունները: Ամբողջական ցանկը՝ այստեղ:

Ո՞րն էր վերջնարդյունքը

Պլանավորված ցուցադրությունները (853.154) գերազանցվեցին՝ հասնելով 863.961-ի, որոնցից քլիքերի թիվը 8148 էր:

Գովազդային արշավի ընթացքում հնարավոր եղավ հասնելու 165 973 եզակի օգտատիրոջ, ինչի արդյունքում CTR-ը (Click Through Rate) կազմեց 2,23%:

Արդյունքների մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Հստակ թիրախավորումը, հետաքրքրությունների ճիշտ սահմանումը, ճիշտ հարթակների ու հավելվածների ընտրությունը գովազդային արշավը դարձնում են է՛լ ավելի արդյունավետ ու թիրախային: BYYD-ն էլ այդ ամենը դարձնում է մի քանի անգամ հեշտ ու վստահելի:

Ձեր գովազդային արշավները բջջային հավելվածներում հասանելի դարձնելու համար կարող եք հարցում ուղարկել այս էլեկտրոնային հասցեին՝ hello@byyd.me:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
BYYD՝ առաջատարը բջջային մարքեթինգի շուկայում

Վերջին նորությունները

BYYD՝ առաջատարը բջջային մարքեթինգի շուկայում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: