Բիբլոս Բանկ Արմենիան 7 մլն ՀՀ դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Բիբլոս Բանկ Արմենիան 7 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 թվականի դրամահավաքին՝ միանալով Սյունիքի մարզի Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագրին։

Բանկի կողմից իրականացված նվիրաբերությունը կուղղվի Սպանդարյանի ջրանցքի վթարված հատվածների վերականգնմանը, ինչը հնարավորություն կտա նորոգելու ոռոգման համակարգը և ապահովելու ջրի հասանելիությունը Սյունիքի մարզի մի շարք համայնքների համար։

Սպանդարյանի ջրանցքը ներկայումս մինչև 70% վթարված է, ինչի հետևանքով Սյունիքի մարզի մի շարք բնակավայրեր զրկված են ոռոգման ջրից։ Ծրագրի իրականացումը նպատակ ունի ապահովել ջրային անվտանգությունը, խթանել գյուղատնտեսական արտադրությունը և ստեղծել կայուն տնտեսական զարգացման պայմաններ տարածաշրջանում։

Ջրանցքի վերակառուցման արդյունքում Սյունիքի մարզի Սառնակունք, Իշխանասար, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոթ և Շաքի բնակավայրերի 730 ընտանիք (4,320 բնակիչ) կդառնա անմիջական շահառու, իսկ շուրջ 2,800 հեկտար հողատարածք կապահովվի արդյունավետ ոռոգմամբ։ 

Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 թվականի «Հայրենիք և հավերժություն» դրամահավաք-արշավի շրջանակում։ Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բիբլոս Բանկ Արմենիան պարբերաբար ներդրումներ է կատարում կրթական, մշակութային, բնապահպանական և երեխաների առողջությանն ուղղված նախագծերում։ Բանկի կողմից իրականացված ԿՍՊ ծրագրերի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները