«Հայաստանի տնտեսության զարգացմանը միտված լինելը Buissup-ի՝ ծրագրերի ընտրության կարևորագույն սկզբունքն է». Գոհար Ղումաշյան

Վերջին լուրերը
«Հայաստանի տնտեսության զարգացմանը միտված լինելը Buissup-ի՝ ծրագրերի ընտրության կարևորագույն սկզբունքն է». Գոհար Ղումաշյան
Նանէ Հայրապետյան
Բազմաթիվ ինչուների պատասխանի հետևից գնալու համար, նախ ընտրեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ճանապարհը, հետո քաղաքական ինչուները տարան Պետական Կառավարման Ակադեմիա ու ստացա քաղաքագիտության մագիստրոսի կոչում: Բարև Ձեզ, ես Նանէ Հայրապետյանն եմ, այս հարթակում պատմում եմ ՏՏ-ի, բիզնեսի և ինովացիաների մասին: Եթե ունեք հարցեր կամ թեմաներ, որոնց կուզեք որ անդրադառնանք, գրեք ինձ հետևյալ հարթակններում:

1300 մասնակից՝ մեկ հարթակում. հունիսի 11-ին տեղի ունեցավ Buissup: Next Station կոնֆերանսը: Այն մեկ հարթակում հավաքել էր բիզնես մտածելակերպով օժտված երիտասարդների, որոնք կմասնակցեն Buissup-ի հաջորդ միջոցառմանը` Buissup Hackathon-ին:

«Բոլոր այս երիտասարդներն ունեն բիզնես-գաղափարներ, բիզնես ծրագրեր, սեպտեմբերին մասնակցելու են Buissup Global Forum-ին և այդ ժամանակ նրանք հնարավորություն կունենան ներդրումային պայմանագրեր կնքել»,- նշեց Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը։

- Advertisement -
«Հայաստանի տնտեսության զարգացմանը միտված լինելը Buissup-ի՝ ծրագրերի ընտրության կարևորագույն սկզբունքն է». Գոհար Ղումաշյան

Ծրագրերի ընտրության կարևորագույն սկզբունքներից պետք է լինի Հայաստանի տնտեսության զարգացմանը միտված լինելը: Ըստ Ղումաշյանի, գաղափարները պետք է լինեն նորարար տեխնոլոգիաներով հագեցած, որպեսզի տնտեսական աճն ապահովված լինի։

«Մեզ համար շատ կարևոր է, որ ծրագրերն իրականացվեն հենց Հայաստանում, ծագումնաբանությունը լինի հայկական, իսկ հետագայում մենք կընդլայնենք աշխարհագրությունը՝ դրանք դուրս հանելով արտերկիր»,- նշեց նա։

«Հայաստանում ներդրումները «վխտում են», պետք է միայն բիզնես թիմեր ձևավորել». Արամ Փախչանյան

Անդրադառնալով ներդրումային ֆոնդին, Ղումաշյանն ասաց, որ անցյալ տարի ներդրումներն ընդհանուր առմամբ եղել է 1,2 մլն դոլար։

«Քանի որ, այս տարի, դեռ չենք տեսել այն ծրագրերը, որոնցով դիմելու են, դժվարանում եմ ասել ինչքան կլինի ֆոնդը, բայց ամեն ինչ անում ենք, որ ավելի շատ ներդրումային պոտենցիալ ունենանք: Այս տարի նաև մասնակցության բավականին մեծ ակտիվություն է եղել։ Ունեցել ենք 2600 դիմում, որից կարողացել ենք ընդամենը 1300 նստատեղ ապահովել»,- ասաց Ղումաշյանը:

Քանի որ դիմորդները շատ են եղել, փորձել են ֆիլտրել և ունեցել են իրենց համար կարևոր հարց՝ թե ինչպե՞ս են մասնակիցները պատկերացնում բիզնեսն ապագայում: Ըստ այդ հարցի պատասխանների որոշել ենq, թե ովքեր են մասնակցելու միջոցառմանը։

Մասնակիցներ կային նաև արտերկրից՝ մասնավորապես ՌԴ-ից, իսկ տարիքային և ոլորտային սահմանափակում չկար:

«Այստեղ ներկա են այն համարձակ երիտասարդները, որոնք բիզնես մտածելակերպով են օժտված և ուզում են օգտակար լինել երկրի զարգացմանը»,- նշեց Հայ գործարարների ասոցիացիայի նախագահը։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները