Buissup Global Forum 2022-ն ընդունում է հայտեր

Վերջին լուրերը
Buissup Global Forum 2022-ն ընդունում է հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Հայ գործարարների ասոցիացիա
Երբ՝
 սեպտեմբերի 5-11
Որտեղ՝ BW Plus Paradise Hotel Dilijan
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ հուլիսի 15

Միջոցառման մասին․

- Advertisement -
Buissup Global Forum 2022-ն ընդունում է հայտեր

Buissup Global Forum 2022-ը 7-օրյա անվճար բիզնես ֆորում է, որի ընթացքում գաղափար ունեցող թիմերը ամբոջությամբ կմշակեն և ավարտին կհասցնեն իրենց բիզնես նախագծերը:

Լավագույնը ճանաչված նախագծերը, կստանան իրական ներդրումներ։ Ֆորումին հնարավոր է մասնակցել որպես անհատ կամ մինչև 4 անդամից բաղկացած թիմ։

Ֆորումի ամբողջ ընթացքում տարբեր ոլորտներում մասնագիտացված մենթորներ իրենց փորձով և գիտելիքներով աջակցելու են թիմերին նախագծերի կատարելագործման հարցում:

Ինչ է սպասվում մասնակիցներին Buissup Global Forum-ին.

  • գործնական դասընթացներ
  • հաջողության պատմություններ լավագույնների կողմից
  • մասնագիտացված մենթորինգ
  • startup բանավեճեր
  • հետաքրքիր ժամանց

Դասախոսությունների ուղղություններ.

  • գաղափարի գնահատում և մոդելավորում
  • մարքեթինգ և վաճառքներ
  • ֆինանսների կառավարում
  • ներդրողին ճիշտ ներկայանալու արվեստ

Ի՞նչ է պետք մասնակցության համար.

  • Ունենալ ցանկացած ոլորտի բիզնես գաղափար, որը կպարունակի նորարարություն առնվազն Հայաստանի համար
  • Լրացնել հայտադիմումը այստեղ։

Կազմակերպիչները հոգում են մասնակիցների կացության, սննդի և Երևանից Դիլիջան տեղափոխման հետ կապված ծախսերը:

Buissup Global Forum-ի շրջանակներում ներդրումների համար կարող են դիմել նաև անհատներ, ովքեր ունեն պատրաստ ստարտափ ծրագիր կամ գործող բիզնես։ Տվյալ նախագծերի հեղինակները առանց Buissup Global Forum-ի ամբողջ ծրագրին մասնակցելու՝ կկարողանան իրենց նախագծերը ներկայացնել ներդրողներին։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները