Կազմակերպիչ՝ Armenian Businessmen Association
Երբ՝ նոյեմբերի 14
Որտեղ՝ Congress Hotel
Միջոցառման մասին.
«Ձեռներեցության համաշխարհային շաբաթ (GEW)»-ի շրջանակներում կկայանա Buissup Conference 2023-ը, որն այս տարի կկրի «Բացահայտելով բիզնես թրենդերը» խորագիրը։
Կոնֆերանսի ծրագիրը հագեցած է Հայաստանի ամենահայտնի ընկերությունների հիմնադիրների և թոփ-մենեջերների մասնակցությամբ պանելային քննարկումներով և ելույթներով, որոնց ընթացքում կխոսվի բիզնեսի արդի թրենդերից, որոնք թելադրում են ընկերությունների զարգացման ռազմավարությունները։
Միջոցառման գրանցումները բաց են լինելու երկու փուլով և ընդամենը մի քանի ժամով, քանի որ տեղերը սահմանափակ են։
- Առաջին փուլ՝ նոյեմբերի 1
- Երկրորդ փուլ՝ նոյեմբերի 8
Միջոցառման մասին մանրամասներ կգտնեք այստեղ։
Buissup Conference-ն իրականացվում է «Հայ գործարարների ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:
Ձեռներեցության համաշխարհային շաբաթը (GEW) միջոցառումների շարք է՝ միտված ոգեշնչելու աշխարհի բոլոր երկրներում և համայնքներում ապրող գործարարներին, օգնել նրանց կատարել առաջին քայլերը բիզնեսում և ապահովել գիտելիքով, փորձով և նեթվորքով։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։