Չորեքշաբթի երեկոյան կրիպտո էնտուզիաստների երազանքներն իրականություն դարձան՝ բիթքոյնը հասավ 100 հազար դոլարի վեցանիշ նշագծին, գրում է Bloomberg-ը։
Անցած ամսվա ընթացքում ամենամեծ և ամենահին կրիպտոարժույթը մի քանի անգամ մոտեցել է այս կլոր ցուցանիշին և կրկին նահանջել՝ վերջապես հասնելով իր նվիրական նպատակին:
Այս շարժումների հիմնական պատճառը թվային արդյունաբերության լավատեսությունն է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կթեթևացնի կանոնակարգերը՝ ի տարբերություն իր նախորդների և կաջակցի թվային ակտիվների համար բարենպաստ քաղաքականությանը: Իսկ չորեքշաբթի օրվա իրադարձությունները, մասնավորապես կրիպտոարժույթի աջակից Փոլ Աթկինսին ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (SEC) ղեկավարի պաշտոնում նշանակումը ամրապնդել է այդ հույսը։ Նույն օրը բիթքոյնը թանկացել է 7%-ով՝ հասնելով 103,195 դոլարի:
Այսպիսով, առաջին անգամ պատմության մեջ մեկ մետաղադրամի դիմաց 100.000 դոլարի նշագիծը գերազանցվել է, թեև բիթքոյնն արդեն մոտենում էր այս մակարդակին նոյեմբերի 22-ին։
Բացատրելով SEC-ի ղեկավարի պաշտոնում Աթկինսի առաջադրումը, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ հավատում է նորարարական կապիտալի հզոր շուկա ստեղծելու հնարավորությանը, որն արձագանքում է ներդրողների կարիքներին՝ միաժամանակ տրամադրելով անհրաժեշտ ռեսուրսները վերափոխման համար: «Նա նաև հասկանում է, որ թվային ակտիվները և այլ նորարարությունները չափազանց կարևոր են Ամերիկան պատմության մեջ ամենամեծ ուժը դարձնելու համար», — մեկնաբանել է Թրամփը:
Տարեսկզբից բիթքոյնը «ստիպված եղավ» աճել 135%-ով, որպեսզի հասներ $100,000-ի, թեև թվային ակտիվը մեկից ավելի անգամ տեսել է գների հզոր տատանումներ: Իսկ Թրամփի հաղթանակից հետո դրա գինն ավելացել է 48%-ով։
Binance կրիպտոբորսայում հոդվածը գրելու պահին բիթքոյնի փոխարժեքը կազմում է $102 500՝ մեկ քոյնի դիմաց։