Բիթքոյնի կապիտալիզացիան անցել է 1 տրիլիոն ԱՄՆ դոլարի սահմանը

Վերջին լուրերը
Բիթքոյնի կապիտալիզացիան անցել է 1 տրիլիոն ԱՄՆ դոլարի սահմանը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Բիթքոյնի կապիտալիզացիան 2 տարի անց նորից կտրուկ աճել է՝ հասնելով 1,03 տրիլիոն ԱՄՆ դոլարի, իսկ շուկայական արժեքն աճել է մինչև 52 362 ԱՄՆ Դոլարի (հոդվածի հրապարակման պահին այն նվազել է՝ կազմելով 50 968 ԱՄՆ դոլար), որը 2021-ի դեկտեմբերից հետո ամենաբարձր արդյունքն է եղել։ Փետրվարի սկզբի համեմատ կրիպտոարժույթի արժեքն աճել է 21,5%-ով։ Համեմատության համար նշենք, որ բիթքոյնի կապիտալիզացիայի ծավալը իր պիկին հասել էր 2021-ի նոյեմբերին՝ կազմելով 1,28 տրիլիոն ԱՄՆ դոլար։

Գների աճը վերլուծաբանները բացատրում են ԱՄՆ-ում Bitcoin ETF (Exchange-traded funds)-ների ցուցակմամբ, որի արդյունքում կապիտալի մեծ ներհոսք է գրանցվել Bitcoin-ի ամերիկյան 11 սփոթ ETF-ներում` հասնելով 1,64 տրիլիոն ԱՄՆ դոլարի, ցույց են տալիս LSEG Lipper-ի տվյալները։

Առաջին Bitcoin ETF-ները գրանցվել են 2024-ի հունվարին ԱՄՆ-ում՝ ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կողմից հաստատում ստանալուց հետո, որը հնարավորություն է տվել ETF-ները ցուցակագրել տարբեր բորսաներում։

Կրիպտոարժույթների (ներառյալ Ethereum-ը և այլ կրիպտոարժույթներ) շուկայի ընդհանուր կապիտալիզացիան կազմել է 2,01 տրիլիոն ԱՄՆ դոլար, որի կեսից ավելին Բիթքոյնի մասնաբաժինն է։

Կարդացեք նաև՝

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները