Berkeley SkyDeck գլոբալ աքսելերատորն ընդունում է հայտեր վաղ փուլում գտնվող ստարտափներից՝ ամբողջ աշխարհից։
SkyDeck-ը համաշխարհային առաջատար աքսելերատոր է, որի նպատակն է ձեռներեցության խթանումն ամբողջ աշխարհում:
Աքսելերատորին դիմելու բազմաթիվ առավելություններից մի քանիսը.
- $200 000 Berkeley SkyDeck Fund-ից
 - Ինտենսիվ ծրագրավորում՝ ձեր ընկերությանը երկարաժամկետ հաջողության նախապատրաստելու համար
 - Մատչելիություն ավելի քան 800 խորհրդատուների/մենթորների անզուգական ֆոնդին
 - Նեթվորքինգի հնարավորություն, որպեսզի սովորեք և աճեք տասնյակ այլ բարձրակարգ հիմնադիրների կողքին
 - Ծանոթացում VC ընկերությունների հետ՝ ձեր ընկերությանը ֆինանսավորելու համար
 
Ի դեպ SkyDeck-ի հայտարարության մեջ, ներառվել է նաև հայկական SuperAnnotate-ը։
Կարող են դիմել ստարտափներ ցանկացած երկրից կամ համալսարանից։ Կալիֆորնիայի համալսարանին (UCL) անդամակցելը պարտադիր չէ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 14-ն է։ Դիմել կարող եք այս հղումով։
Ավելի շատ մանրամասների համար կարող եք միանալ տեղեկվատվական հանդիպման։
Այլ հնարավորություններ.











