Բելառուսական Intetics-ը նոր գրասենյակ կբացի Երևանում

Վերջին լուրերը
Բելառուսական Intetics-ը նոր գրասենյակ կբացի Երևանում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Աութսորսինգ տեխնոլոգիական Intetics ընկերությունը հայտարարել է Երևանում նոր գրասենյակ բացելու մասին։ Բացումը նախատեսված է 2022 թվականի հունիսին։ Այժմ շենքը վերանորոգվում է։

Գրասենյակը կգտնվի քաղաքի կենտրոնում։ Տարածքը նախատեսված է տասը աշխատատեղի համար։

- Advertisement -
Բելառուսական Intetics-ը նոր գրասենյակ կբացի Երևանում

Intetics-ը Հայաստանում կգործի NoahSoft իրավաբանական անձի վերահսկողության ներքո։

Ընկերությունն ընտրել է Հայաստանը, քանի որ տեղական իշխանությունները վերջերս իջեցրել են եկամտահարկի դրույքաչափը` մինչև 10%: Արդյունքում` Հայաստանն այժմ տեխնոլոգիական ընկերությունների տեղափոխման ամենապահանջված վայրերից մեկն է:

Intetics-ը բելառուսական ՏՏ ընկերություն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ում և ունի R&D կենտրոններ Ուկրաինայում, Բելառուսում, Գերմանիայում և Լեհաստանում:

Ընկերությունում աշխատում է ավելի քան 500 մասնագետ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները