Կկայանա Basic cryptography խորագրով հանդիպում-դասախոսություն

Վերջին լուրերը
Կկայանա Basic cryptography խորագրով հանդիպում-դասախոսություն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ ANSCC – Armenian National Supercomputing CenterEnterprise Incubator Foundation (EIF)
Երբ՝ 
մայիսի 11, ժամը 17։00
Որտեղ՝ Engineering City

Միջոցառման մասին

- Advertisement -
Կկայանա Basic cryptography խորագրով հանդիպում-դասախոսություն

Շարունակվում է «Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» ծրագրի ներքո իրականացվող բաց դասախոսությունների և քննարկումների շարքը, որի շրջանակում կկայանա ութերորդ՝ Basic cryptography խորագրով հանդիպումը։

Դասախոսությունը կվարի Ռոբերտ Թադևոսյանն, ով ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի առաջատար ճարտարագետ է, հաշվողական և ճանաչողական ցանցերի բաժնի ավագ գիտաշխատող, Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական համակարգչային ցանցի /ASNET-AM/ ցանցային ծառայությունների ադմինիստրատոր։

Գաղտնագրման տեխնիկաները օգտագործվում են սպառնալիքի առկայության դեպքում տվյալների գաղտնիությունն ու ամբողջականությունն ապահովելու նպատակով: Ելնելով անվտանգության կարիքներից և առկա սպառնալիքներից՝ տվյալների փոխադրման և պահպանման ժամանակ կարող են օգտագործվել գաղտնագրման տարբեր մեթոդներ, ինչպիսիք են սիմետրիկ բանալի գաղտնագրությունը կամ հանրային բանալիների ծածկագրումը: Այս դասախոսության ընթացքում կներկայացվեն Կրիպտոգրաֆիայի հիմնական ասպեկտները և իրականացման պրակտիկաները, ինչպիսիք են օրինակ՝ Message integrity and digest, Message authentication code (MAC), թվային ստորագրություն և այլն:

Մասնակցությունն անվճար է։ Մասնակցել կարող են գործող և ապագա (ուսանող) ճարտարագետներն ու ոլորտով հետաքրքրված այլ մասնագետները՝ մինչև մայիսի 11-ը գրանցվելով այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները