Կազմակերպիչներ՝ Enterprise Incubator Foundation (EIF)
Մեկնարկ՝ հոկտեմբերի 16
Տևողություն՝ 10 ժամ
Ձևաչափ՝ առցանց
Դասընթացի մասին.
«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է «Բարձր տեխնոլոգիական համակարգերի նախագծումը և փորձարկումը» դասընթաց՝ դասընթացավարների համար։
Դասընթացի ընթացքում մասնակիցները․
- կծանոթանան նախագծերի իրականացման փուլերին,
- կուսումնասիրեն յուրաքանչյուր փուլում իրականացվող գործընթացները՝ իրական նախագծերի օրինակներով,
- կծանոթանան ճարտարագիտական համալիր համակարգերի վավերացման և ստուգաչափման (validation & verification of complex engineering systems) յուրահատկություններին,
- կդիտարկեն բարձր տեխնոլոգիական կրթական ծրագրերում համակարգերի նախագծման կիրառության անհրաժեշտությունը և հնարավորությունները:
Դասընթացին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր արդեն իսկ ունեն մանկավարժի որակավորում, կամ սովորում են ավարտական կուրսերում և ստանալու են մանկավարժի որակավորում բարձր տեխնոլոգիաների և/կամ ճարտարագիտության ոլորտում։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ լրացնել հետևյալ այս հայտաձևը։ Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 011219727 հեռախոսահամարով:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: