Ըստ ՀՀ Կենտրոնական Բանկի (ԿԲ) տվյալների 2024 թվականի մարտի վերջի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերի տրամադրած վարկերի ծավալը կազմել է 5 099 103 մլն դրամ (5,099 տրլն)։ 2023թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ վարկերի ծավալն աճել է 832,98 մլրդ դրամով կամ 20%-ով։
Տրամադրած վարկերի 32,7%-ը կամ 1,67 տրլն դրամը բաժին է ընկնում տարադրամով վարկերին, որոնց ծավալը 2023թ. մարտի վերջի համեմատ աճել է 11%-ով կամ 162,66 մլրդ դրամով։
Տրամադրած վարկերի 67,3%-ը կամ 3,43 տրլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով վարկերին, որոնց ծավալը 2023թ. մարտի վերջի համեմատ աճել է 24,28%-ով կամ 670,32 մլրդ դրամով։
Մասնավորապես, տրամադրվել են հիփոթեքային վարկեր անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման և կառուցապատման համար՝ ընդհանուր առմամբ 1,11 տրլն դրամի, ինչը 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 214,87 մլրդ-ով կամ 24%-ով։
Տրամադրվել են նաև սպառողական վարկեր (ոսկու գրավով վարկեր, քարտային վարկեր, ավտովարկեր և այլն) 1,16 տրլն դրամի, ինչը 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 230,7 մլրդ դրամով կամ 25%-ով։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: