BANA Angels-ը ներդրում է կատարել 10Web ստարտափում

Վերջին լուրերը
BANA Angels-ը ներդրում է կատարել 10Web ստարտափում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

BANA Angels բիզնես հրեշտակների ցանցը ներդրում է կատարել 10Web ստարտափում` սինդիկատ ներդրումների տարբերակով։

10Web-ն առաջարկում է AI Website Builder պրոդուկտը, որը թույլ է տալիս րոպեների ընթացքում մշակել կամ վերստեղծել ցանկացած կայք՝ արհետսական բանականությամբ, ներառյալ բովանդակության և պատկերների ստեղծումը:

«10Web-ը առաջարկում է մրցունակ թվային լուծում, որի մեջ մեծ ներուժ ենք տեսնում։ Հաշվի առնելով արհեստական բանականության զարգացման աննախադեպ տեմպերը՝ վստահ ենք, որ ստարտափը նոր բարձունքներ կգրավի»,- նշել է BANA Angels-ի տնօրեն Սոնա Վեզիրյանը: 

- Advertisement -
BANA Angels-ը ներդրում է կատարել 10Web ստարտափում

Formula VC-ն ներդում է կատարել 10Web-ում

«Արհեստական բանականությունը աննախադեպ հնարավորություններ է ընձեռել կայքերի ստեղծման համար: 10Web-ում մենք օգտագործում ենք գեներատիվ AI տեխնոլոգիան 10Web AI Builder-ում և այլ պրոդուկտներում, որպեսզի հեշտացնենք կայքի անխափան ստեղծումը և հետագա կառավարումը:Մենք շատ ուրախ ենք տեսնել BANA Angels-ին մեր ներդրողների շարքում և շնորհակալ ենք 10Web-ի նկատմամբ նրանց վստահության համար»,- նշել է համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Տիգրան Նազարյանը։

10Web-ի ավտոմատացված WordPress հարթակը ավտոմատացնում է ավտոմատացնում է վեբ կայքերի ստեղծումը և հոսթինգը՝ թույլ տալով բոլորին ՝ անկախ տեխնոլոգիական գիտելիքներից կառավարել վեբկայքեր։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները