Formula VC-ն ներդում է կատարել 10Web-ում

Վերջին լուրերը
Formula VC-ն ներդում է կատարել 10Web-ում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Formula VC վենչուրային ֆոնդը հայտարարել է 10Web ստարտափում 250 հազար դոլարի չափով ներդրում կատարելու մասին։ 

Formula VC-ն ընդհանուր առմամբ 2,2 միլիոն դոլարի ներդրում է կատարել հայկական ստարտափներում։ Սա վենչուրային ֆոնդի պորտֆոլիոյում թվով 13-րդ ստարտափն է։

Ավելի վաղ 10Web-ը հայտարարել էր WordPress-ի համար AI օգնական գործարկելու մասին։ Նոր գործիքի օգնությամբ հնարավոր է WordPress-ում SEO-ի համար բովանդակություն ստեղծել եւ շտկումներ կատարել:

- Advertisement -
Formula VC-ն ներդում է կատարել 10Web-ում


«Մեզ համար կարևոր է աջակցել աճի պոտենցիալ ունեցող թիմերին։ Վստահ ենք, որ 10Web-ի հաջողությունների մասին դեռ շատ կլսենք»,- նշել է Formula VC-ի համահիմնադիր, գործընկեր Կարեն Վարդանյանը։

10Web-ը հիմնադրվել է 2017 թվականին։ Այն արհեստական բանականության օգնությամբ ավտոմատացնում է վեբ կայքերի ստեղծումը, հոսթինգը և արագության օպտիմիզացիայի աշխատանքները։

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները