BANA Angels բիզնես հրեշտակների ցանցն իր 6-րդ տարեդարձի կապակցությամբ ստարտափներին հրավիրում է մասնակցելու հատուկ փիչինգ միջոցառման։
Մասնակիցները հնարավորություն կունենան ցուցադրել նորարարական պրոդուկտներ, հանդիպել ներդրողների հետ և նշել BANA-ի ծննդյան օրը:
Մասնակցության համար անհրաժեշտ համապատասխանության չափանիշներն են.
- պրոդուկտի նախնական աշխատող տարբերակ (MVP)
- նախնական չափելի արդյունքներ (Initial Traction)
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 25-ն է։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորություններին ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։