13.1 C
Yerevan
Monday, October 3, 2022

Բաց դռների օր DataArt-ում

Վերջին լուրերը

Բաց դռների օր DataArt-ում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչներ՝ DataArt Armenia
Որտեղ՝
 Holiday Inn Express Yerevan, an IHG Hotel
Երբ՝ 
մայիսի 14, ժամը՝ 12։00-16։00

Միջոցառման մասին․

DataArt-ը ռելոկացիայի արդյունքում Հայաստան տեղափոխված անհատների և կազմակերպությունների համար բաց դռների օր է կազմակերպում։ Միջոցառման ընթացքում մասնակիցները կկիսվեն իրենց փորձով, տարբեր թեմաներով ներկայացումների կմասնակցեն, կհանդիպեն հին ընկերներին կամ նոր ծանոթություններ ձեռք կբերեն։

Հյուրերին կողջունի և ընկերությունը կներկայացնի Երևանի DataArt R&D կենտրոնի փոխտնօրեն Իշխան Մարգարյանը, ով նաև կխոսի կարիերայի հնարավորությունների և Հայաստանում ՏՏ ոլորտի մասին։

Միջոցառման ընթացքում կբանախոսեն․

Յարոսլավ Դուբենսկ, սենյոր պրոդուկտ մենեջեր (Senior PM)։ Թեման՝ Մեծ Բրիտանիայի ներդրումային կառավարման ընկերությունում աշխատանքի հնարավորություններ։

Նա կներկայացնի ETL, BigData, Java և .Net ծրագրավորողների, նաև բիզնեսի և տվյալների վերլուծաբանների հնարավորությունները Մեծ Բրիտանիայի ներդրումային կառավարման ընկերության նախագծերում: Նրա ելույթը նախատեսված է այն ինժեներների համար, ովքեր  ֆինանսական ոլորտում փորձառու են, կամ նրանց, ովքեր ցանկանում են պատկերացում կազմել ներդրումային շուկայի մասին:

Ալեքսանդր Պյատակով, տեխնիկական ճարտարապետ։

Նա կխոսի վճարային ծառայությունների մասին, ինչպես նաև կանդրադառնա դրանց ինտեգրմանը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական լուծումներում:

Բանախոսությունը նախատեսված է ծրագրային ապահովման ինժեներների, տեխնոլոգիական ճարտարապետների և բիզնես վերլուծաբանների համար, ովքեր ունեն վճարային ծառայությունների հետ կապված փորձ կամ ցանկանում են ավելին իմանալ դրանց մասին:

Օլգա Ռոմանով՝ առեղջապահական ոլորտում ծրագրի ղեկավար։

Նա կբանախոսի առողջապահության ոլորտում ծրագրային ապահովման մշակման առանձնահատկությունների մասին։

Բանախոսությունը նախատեսված է ՏՏ ոլորտի այն մասնագետների համար, ովքեր հետաքրքրված են առողջապահության ոլորտով։

Լեզուն՝ ռուսերեն, անգլերեն։

Մուտքն ազատ է։ Գրանցման համար կարող եք անցնել՝ հղումով։

Կարդացե՛ք նաև

spot_img
spot_img

Ամենաընթերցվածները