Գտեք ձեր բիզնեսի նոր գործընկերոջը B2B Connect Meetup-ում 

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

AIM մարքեթինգային ընկերությունը հայտարարում է սահմանափակ մասնակցությամբ B2B միջոցառման մասին, որի նպատակն է ստեղծել գործնական միջավայր՝ խթանելով բիզնեսների միջև համագործակցությունների ձևավորումը, կապերի ընդլայնումը և նպատակային վաճառքների զարգացումը։

Միջոցառումը լինելու է խիստ սահմանափակ մասնակցությամբ՝ ընդամենը 30 բիզնեսի համար։ Յուրաքանչյուր մասնակից կունենա հնարավորություն ներկայացնելու իր բիզնեսը ելույթի ձևաչափով, ինչպես նաև մասնակցելու նպատակային նեթվորքինգի հնարավոր գործընկերությունների ձևավորման համար։

Միջոցառման հատուկ հյուրն է գործարար Սամվել Գևորգյանը, որը կկիսվի իր փորձով՝ ներկայացնելով B2B միջավայրում արդյունավետ և նպատակային վաճառքների իրականացման գործնական մոտեցումները՝ ընդգծելով այն սխալները, որոնք հաճախ դառնում են կորցրած հնարավորությունների պատճառ բիզնեսի համար։

Կազմակերպիչների խոսքով՝ B2B ոլորտում հաջող վաճառքը հիմնված է վստահության, ճիշտ դիրքավորման և ռազմավարական կապերի վրա։ Հենց այս սկզբունքով է ձևավորվել միջոցառումը՝ որպես փակ և նպատակային հարթակ իրական գործարքների և համագործակցությունների համար բիզնեսների միջև։

Տեղերը խիստ սահմանափակ են, մասնակցության համար կարող եք գրանցվել հետևյալ հղմամբ՝ գրանցում 

Միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ AIM Creative Agency-ի սոցիալական ցանցերի էջերում՝ Facebook, Instagram և LinkedIn։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները