AXEL’23 սոցիալական ձեռնարկությունների աքսելերացիոն ծրագիրն ընդունում է հայտեր

Վերջին լուրերը
AXEL'23 սոցիալական ձեռնարկությունների աքսելերացիոն ծրագիրն ընդունում է հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Impact Hub Yerevan-ը հայտարարում է AXEL’23 սոցիալական ձեռնարկությունների աքսելերացիոն ծրագրի հայտերի ընդունման մեկնարկի մասին:

Ծրագիրը նախատեսված է օգնելու արդեն փորձարկված և շուկայում հայտ ներկայացրած սոցիալական ձեռնարկություններին, որ արագացնեն իրենց աճն ու պատրաստվեն ներդրումների։

- Advertisement -

Աքսելերացիոն ծրագիրը հնարավորություն կտա մասնակցելու մինչև 10 սեմինարների՝ ներդրումների պատրաստակամության, ազդեցության չափման, ընդլայնման մոդելների և այլ թեմաներով: Մասնակիցները նաև կունենան 15 ժամ տևողությամբ մենթորական հանդիպումներ կայացած փորձագետների և պրակտիկ մասնագետների հետ: Կստեղծեն կապեր ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մասնագետների համայնքների հետ:

Ծրագրի տևողությունը 6 ամիս է։ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 9-ը լրացնել այս հայտաձևը։

AXEL’23 ծրագիրն իրականացնում է Իմփաքթ Հաբ Երևանը՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակում, Եվրոպական վենչուրային մարդասիրական ասոցիացիայի հետ համագործակցությամբ։

Ծրագրի մասին այլ մանրամասներ կգտնեք այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները