Ավստրալիայի կառավարությունը հաջորդ տարվանից սկսած՝ սկսելու է կիրառել արհեստական բանականությունը իր գործունեության մեջ: Երկրի վարչապետ Էնթոնի Ալբանեզեի խոսքով՝ իշխանությունները ծրագրում են «անվտանգ և պատասխանատու» կերպով կիրառել արհեստական բանականությունը պետական աշխատողների օգտագործած ծրագրերում ու հավելվածներում:
«Մենք կսկսենք օգտագործել Microsoft 365 Copilot-ի փորձնական տարբերակը 2024 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում, ինչը մեզ կդարձնի աշխարհում առաջին իշխանություններից մեկը, որոնք ներդրել են գեներատիվ արհեստական բանականությունը պետական ծառայություններում»», — նշել է Ալբանեզեն:
Շնորհիվ արհեստական բանականության՝ կառավարությունը պլանավորում է ավելացնել պետական ծառայությունների աշխատանքի արտադրողականությունը և որակը:
Microsoft-ը կսովորեցնի պետաշխատողներին աշխատել տեխնոլոգիաների հետ: Արհեստական օգտագործման կիրառման փորձնական ժամանակաշրջանը կսկսվի հունվարին և կավարտվի հունիսին:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: