Միջին ամսական աշխատավարձն աճել է 6,8%-ով

Վերջին լուրերը
Միջին ամսական աշխատավարձն աճել է 6,8%-ով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանում 2024 թվականի ապրիլին միջին ամսական աշխատավարձը՝ անվանական արտահայտմամբ կազմել է 273 243 ՀՀ դրամ, տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ Նախորդ տարվա միևնույն ժամանակաշրջանի համեմատ գրանցվել է 6,8%-ի չափով աճ, սակայն նախորդ ամսվա նկատմամբ այն նվազել է 11,2%-ով։ Հունվար-ապրիլ ամիսների միջին աշխատավարձը կազմել է 280 435 ՀՀ դրամ, որը 2023-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 7,8%-ով։

Պետական հատվածում 2024-ի ապրիլին այն կազմել է 214 362 ՀՀ դրամ՝ 14,2%-ով ավելի շատ, քան նախորդ տարում էր, մասնավոր հատվածում՝ 296 629 ՀՀ դրամ՝ 4,5%-ով ավելի շատ, քան նախորդ տարում։

Միջին ամսական աշխատավարձն աճել է 6,8%-ով

Հունվար-ապրիլ ամիսներին պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 210 151 ՀՀ դրամ՝ 11,2%-ով ավելի շատ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, մասնավոր հատվածում թիվը կազմել է 309 014 ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատելի ցուցանիշից 6,6%-ով ավելի շատ։

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները