Ի՞նչ biz-tech միջոցառումների մասնակցել այս աշնանը

Ուսումնական տարվա մեկնարկը բացառիկ է նաև Հայաստանի բիզնես և տեխնոլոգիական համայնքի համար: Ողջ աշնան ընթացքում ոլորտի ամենահետաքրքիր ու վառ միջոցառումները սպասելու են Ձեզ Հայաստանի ամենատարբեր վայրերում:

How2B-ն հավաքել է սպասվող միջոցառումները, որպեսզի բաց չթողնեք կարևորն ու օգտակարը: Սկսեցինք:

Toon Expo 2023. Vol 2

- Advertisement -
Ի՞նչ biz-tech միջոցառումների մասնակցել այս աշնանը

Որտե՞ղ՝ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր
Ե՞րբ՝ Սեպտեմբերի 6 — 10, 11:00 — 20:00
Ավելի՞ն՝ այստեղ

Toon Expo-ն, անցկացվելով այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ, ապացուցում է Հայաստանում անշարժ գույքի ոլորտի կարևորությունն ու նշանակությունը: Ցուցահանդեսի հինգ օրերի մասին կարող եք կարդալ How2B-ի և ցուցահանդեսն իրականացնող Big Projects ընկերության հանրային կապերի պատասխանատու Դիանա Հարոյանի հետ հարցազրույցում՝ ահա այս հղումով: Ի դեպ, How2B-ն միջոցառման ինֆորմացիոն գործընկերն է, այնպես որ է՛լ ավելի շատ նորություններ սպասե՛ք մեզ մոտ:

Ի՞նչ նորությունների սպասել TOON EXPO 2023. VOL.2-ից

«Ներդրումային գույքի հեռանկարները Հայաստանում և արտերկրում» սեմինար-հանդիպում

Որտե՞ղ՝ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր
Ե՞րբ՝ Սեպտեմբերի 7, 14:00
Ավելի՞ն՝ այստեղ

Այս անգամ Toon Expo-ի ընթացքում ներկայացվելու է նաև ներդրումային գույք, որի մասին առավել մանրամասն քննարկվելու է այս սեմինար-հանդիպման ժամանակ: Ի՞նչ է ներդրումային գույքը, արդյո՞ք Հայաստանում, թե՞ այլ երկրներում ձեռք բերել այն, որո՞նք են ոլորտի նրբությունները. ամենին կարող եք ծանոթանալ միջոցառման ժամանակ:

DataFest Yerevan

Որտե՞ղ՝ Հայաստանի Ամերիկյան համալսարան
Ե՞րբ՝ Սեպտեմբերի 8-9, 10:00 — 18:00
Ավելի՞ն՝ այստեղ

Մեքենայական ուսուցման տարբեր խնդիրների և դրանց լուծումների, ինժեներական մոտեցումների և հետազոտական վերջին զարգացումների վերաբերյալ թեմաների ուսումնասիրությունն ու քննարկումը, ինչպես նաև ոլորտի առաջատարների հետ հանդիպումները DataFest-ի օրակարգում են լինելու:

Հաւք 2023 | ԱԹՍ մրցույթ

Որտե՞ղ՝ Լեռնապատ, Լոռու մարզ
Ե՞րբ՝ Սեպտեմբերի 16-17, 10:00 — 18:30
Ավելի՞ն՝ այստեղ

Արդեն երրորդ տարին անընդմեջ Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամն իրականացնում է անօդաչու թռչող սարքերի «Հաւք» մրցույթը: Վերջինիս նպատակն էլ Հայաստանում օդային ռոբոտաշինության զարգացնումն ու ինչպես արտակարգ իրավիճակներում փրկարարական գործողությունների, այնպես էլ գյուղատնտեսության ոլորտում ԱԹՍ-ների արդյունավետ օգտագործման ապահովումն է մրցույթի ընթացքում առաջարկվող լուծուների շնորհիվ:

No Bla!Bla Marketing Hackathon

Որտե՞ղ՝ TCF Armenia, Հալաբյան 65/5
Ե՞րբ՝ Սեպտեմբերի 23-24, 10:00 — 19:00
Ավելի՞ն՝ այստեղ

Մարքեթինգային նման հաքաթոնը Հայաստանում իրականցվելու է առաջին անգամ. բիզնեսները կիսվելու այն մարտահրավերով, որոնց բախվում են մարքեթինգ իրականացնելիս, իսկ դրանից հետո մարքեթինգի մասնագետները կմիավորվեն՝ աշխատելու իրենց առաջադրած մարտահրավերի համար ստեղծագործ և արդյունավետ լուծումներ գտնելու համար:

AI and Education: Scaling the Learning Curve | «Արհեստական բանականություն և կրթություն» սիմպոզիում

Որտե՞ղ՝ ԹՈՒՄՈ կրթական կենտրոն
Ե՞րբ՝ Սեպտեմբերի 23, 14:30
Ավելի՞ն՝ այստեղ

«Արհեստական բանականություն և կրթություն» սիմպոզիումի ընթացքում Թումոյի տանիքի տակ են հավաքվելու միջազգային փորձագետներ՝ քննարկելու արհեստական բանականության ազդեցությունը դպրոցների, համալսարանների, ոչ ֆորմալ կրթության և կրթական տեխնոլոգիաների վրա:

The 11th International Conference on Analysis of Images, Social Networks and Texts| Պատկերների, սոցիալական ցանցերի և տեքստերի վերլուծության համաշխարհային 11-րդ համաժողով

Որտե՞ղ՝ Հայաստանի ամերիկյան համալսարան
Ե՞րբ՝ Սեպտեմբերի 23, 14:30
Ավելի՞ն՝ այստեղ

Փոխվում է աշխարհը, համապատասխանաբար և տեխնոլոգիաները: Այս համաժողովն էլ արդի մասնագիտացումների վերաբերյալ քննարկումների ու վերլուծությունների կենտրոնացման վայրն է:

Tech Week 2023

Որտե՞ղ՝ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատ
Ե՞րբ՝ Սեպտեմբերի 29 — Հոկտեմբերի 1
Ավելի՞ն՝ այստեղ

Հայաստանի գլխավոր տեխնոլոգիական շաբաթը վերադառնում է. այս անգամ էլ Վանաձոր: Տեխնոլոգիական ոլորտի ամենավառ դեմքերն ու ընկերությունները հավաքվելու են մեկ վայրում՝ ոլորտի կարևոր մարտահրավերներին ու խնդիրներին անդրադառնալու համար: Նախորդ տարվա տեխնոմիջոցառման մանրամասներն էլ մեր հոդվածում են:

Armenia Engineering Week | Հայաստանի ճարտարագիտական շաբաթ

Որտե՞ղ՝ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատ
Ե՞րբ՝ Հոկտեմբերի 6-8
Ավելի՞ն՝ այստեղ

Տեխնոլոգիական շաբաթին էլ հաջորդելու է ինժեներական շաբաթը: Ինժեներական մտքի ամենապայծառ դեմքերն էլ այս անգամ հավաքվելու են Երևանում ու Վանաձորում: Նախորդ տարի մեր թիմը ևս մանսակցում էր ինժեներական շաբաթվան: Իսկ թե ինչպիսին էր այն, դիտե՛ք մեր պատրաստած հոլովակում:

«Հայաստանի կապիտալի շուկան. ապագայի հեռանկարներ» ներդրումային և ֆինանսական համաժողով

Երբ՝ հոկտեմբերի 10
Որտեղ՝ Dvin Music Hall
Ավելի՞ն՝ այստեղ

Ինչպիսի՞ք են ընկերությունների ներգրավումը կապիտալի շուկաներ, տեղական ներդրողների իրազեկվացությունը և թվայնացման դերը ֆինանսական զարգացման մեջ: Առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովի հիմնական թեման կլինի Հայաստանում ներդրումային միջավայրի և կապիտալի շուկաների զարգացման հեռանկարների քննարկումը։

DigiTec 2023 Expo

Որտե՞ղ՝ Մերիդիան էքսպոկենտրոն
Ե՞րբ՝ Հոկտեմբերի 13-15
Ավելի՞ն՝ այստեղ

Ի՞նչ տեխնոլուծումներ են առաջարկում հայաստանյան առաջատար ընկերությունները: Ի՞նչ նորություններ ունեն հայկական ստարտափները: Որո՞նք են դպրոցականների ու ուսանողների տեխնոհայտնագործությունները: Այս ամենն ու ավելին DigiTec-ի ցուցասրահներում սպասելու են Ձեզ հոկտեմբերի 13-ից 15-ը:

Silicon Mountains International Tech Summit

Որտե՞ղ՝ Դվին Հոլ
Ե՞րբ՝ Հոկտեմբերի 17
Ավելի՞ն՝ այստեղ

Հայաստանի թվային ապագայի քննարկումը ոլորտի փորձագետների, կառավարության ներկայացուցիչների ու գործարարների օրակարգն է լինելու Silicon Mounatins International Tech Summit-ի ընթացքում:

Թե է՛լ ինչ միջոցառումների ու իրադարձությունների սպասել այս աշնանը, հետևե՛ք How2B-ի կայքում:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ի՞նչ biz-tech միջոցառումների մասնակցել այս աշնանը

Վերջին նորությունները

Ի՞նչ biz-tech միջոցառումների մասնակցել այս աշնանը
Հայկուհի Գրիգորյանhttp://how2b.am
Եթե կոնտենտը մարդ լիներ, մենք անպայման մոտ ընկերներ կլինեինք։ Բայց, ես Հայկուհին եմ, How2B-ի խմբագիրներից մեկը։ Մասնագիտությամբ՝ կառավարիչ, ուղեղով՝ ստարտափեր, սրտով՝ ասիական փոքր ու մեծ քաղաքներում ընդեղեն վաճառող։