Ի՞նչ նորությունների սպասել TOON EXPO 2023. VOL.2-ից

Վայր, որտեղ դիզայնը համադրվում է ֆունկցիոնալության հետ, ոլորտի ժամանակակից միտումները՝ հարմարավետության հետ, իսկ անսպասելի գաղափարները`առաջատար տեխնոլոգիաների հետ. այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ սպասվում է TOON EXPO 2023. VOL. 2: Միջոցառումը, հաջողություն գրանցելով տարեսկզբին, վերադառնում է՝ հետաքրքիր, համարձակ ու հնարավորություններով լի նոր ցուցահանդեսով: Անկախ այն բանից՝ անշարժ գույքի սեփականատեր եք, գործարար, մարդ, որը պատրաստվում է գնում կատարել, կամ ուղղակի շինարարական ոլորտով հետաքրքրված, TOON EXPO-ն Ձեզ կհետաքրքրի ու նույնիսկ կզարմացնի:

Սպասվող ցուցահանդեսի մասին մանրամասներով How2B-ի հետ զրույցում կիսվել է TOON EXPO-ի կազմակերպիչ Big Projects ընկերության հանրային կապերի պատասխանատու Դիանա Հարոյանը:

Միջոցառման հիմնական մանրամասները

TOON EXPO 2023. VOL 2-ը, ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ ևս կայանալու է Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:

Այս անգամ օրերի քանակը շատ ավելին է. սեպտեմբերի 6-ին, 7-ին, 8-ին, 9-ին և 10-ին ժամը 11:00-ից մինչև 20:00-ն ցուցահանդեսի ներկայացված ընկերությունները կսպասեն Ձեզ՝ ներկայացնելու լավագույն ու շահավետ առաջարկներն ու հնարավորությունները:

- Advertisement -
Ի՞նչ նորությունների սպասել TOON EXPO 2023. VOL.2-ից

Երրորդ տարին անընդմեջ ցուցահանդեսի գլխավոր հովանավորը Defanse Housing-ն է: Հիմնական գործընկերն է Red Invest Group-ը: Հովանավորներն են Malkhasyan Shin-ը, Tintakol-ը և New City Projects-ը:

Ինչու՞ մեկ տարվա մեջ երկրորդ անգամ

Բոլորի մոտ հարց էր ծագել. ինչու՞ է մեկ տարվա մեջ երկու անգամ անցկացվում ցուցահանդեսը: Մի՞թե արդյունքները բավարար չէին: Դիանան մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարվա սկզբում կայացած էքսպոն ունեցել է «30 հազարից ավել թիրախային և հետաքրքրված այցելու», 100-ից ավել տաղավարներ և մասնակիցներ տարբեր երկրներից: Եվ քանի որ բոլորը գոհ էին ցուցահանդեսի արդյունքներից, հենց ցուցահանդեսի օրերին սկսել են մտածել երկրորդը անելու մասին:

Միջոցառման երկրորդ անգամ անցկացման պահանջն էլ երկուստեք էր. թե՛ քաղաքացիների կողմից, թե՛ գործարարների: Հետադարձ կապի արդյունքում փոփոխվել է նաև միջոցառման օրերի թիվը՝ նախորդ երեքի փոխարեն այս անգամ հինգն է: Իսկ քանի որ առաջարկը բավականին մեծ է, ցուցահանդեսի հնգօրյա տարբերակը կօգնի այցելուներին՝ գտնելու ամենահարմար և արդյունավետ տարբերակը:

Ի՞նչ ընթացիկ միջոցառումների սպասել

Ցուցահանդեսը հնարավորություն է տալու ծանոթանալ անշարժ գույքի ոլորտի ամենաթարմ առաջարկներին, ընկերություններին ու ձեռք բերելու նոր գործընկերներ:

Ցուցահանդեսի ընթացքում՝ սեպտեմբերի 7-ին, կայանալու է «Ներդրումային գույքի հեռանկարները Հայաստանում և արտերկրում» միջոցառումը, որին մասնակցություն են ունենալու տարբեր երկրների ներկայացուցիչներ և խոսելու են ներդրումային գույք ձեռք բերելու պայմանների ու մանրամասների մասին: Բացի այդ՝ միջոցառում է լինելու նաև ինտերիեր դիզայնի վերաբերյալ, որտեղ քննարկվելու են ոլորտի միտումները ու դիզայնի կիրառման առանձնահատկությունները:

Ո՞րն է գլխավոր տարբերությունը՝ նախորդի համեմատ

Բացի այն, որ ավելացել են ցուցահանդեսի անցկացման օրերը, այս անգամ TOON EXPO-ն առանձնանալու է մասնակիցների է՛լ ավելի մեծ աշխարհագրությամբ:

Այս անգամ առաջարկվելու է նաև ներդրումային գույք և՛ Հայաստանում, և՛ արտերկրում: Եթե նախորդ ցուցահանդեսները աչքի էին ընկնում առաջնային շուկայի բնակարաններով և անմիջական բնակության համար նախատեսված գույքով, ապա այս անգամ առկա է ներդրումային գույք Հայաստանի տարբեր քաղաքներից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Իսպանիայից, Կիպրոսից, Ռուսաստանից, Իրանից:

Այս անգամ ՀՀ Պաշտպանության նախարարությունը ևս մասնակցելու է՝ զինվորականների համար նախատեսված բնակարանային ծրագրերով: TOON EXPO 2023. VOL. 2 ցուցահանդեսի մասշտաբը գերազանցում է նախորդներինը՝ պետական կառույցների և զանազան երկրների մասնակցությամբ:

Ի՞նչ սպասել Big Projects-ից առաջիկայում

Դիանա Հարոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հուլիսի 10-ից 13-ը ՌԴ-ի Եկատերինբուրգ քաղաքում տեղի է ունեցել ամենամյա «INNOPROM 2023» արդյունաբերական-նորարարական ցուցահանդես-համաժողովը, որի ընթացքում Հայաստանի հավաքական տաղավարի կազմակերպման և սպասարկման աշխատանքներով զբաղվում էր Big Projects-ի թիմը: Դա թիմի առաջին փորձն էր արտերկրում ներկայանալու և առաջիկայում նման փորձառությունը շարունակական է լինելու:

Big Projects-ի հանրային կապերի պատասխանատուն նշեց նաև, որ TOON EXPO 2023. VOL. 2-ից անմիջապես հետո թիմը լծվելու է Big Christmas Market with Coca-Cola 2023-2024-ի աշխատանքներին, որ կայանալու է դեկտեմբերի 20-ից 24-ը:

TOON EXPO-ն շարունակում է մնալ այն հարթակը, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել անշարժ գույք հատուկ առաջարկներով ու զեղչերով, մեկ վայրում ծանոթանալ անշարժ գույքի ոլորտի ողջ արսենալին, համեմատություններ կատարել և տեղում ստանալ անվճար և արագ խորհրդատվություններ, վերջում էլ որոշում կայացնել: Ցուցահանդեսը ուղեկցվելու է նաև խաղարկություններով, որոնք է՛լ ավելի կհեշտացնեն տուն ձեռք բերելու գործընթացը:

Եվ վերջում կրկին. սեպտեմբերի 6, 7, 8, 9, 10, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր:

Ի դեպ, այս անգամ How2B-ի թիմը ևս լինելու է այնտեղ՝ որպես ցուցահանդեսի ինֆորմացիոն գործընկեր: Հետևե՛ք մեր էջերին և TOON EXPO-ի սոցիալական մեդիային՝ ցուցահանդեսի ամենավառը ու կարևորը բաց չթողնելու համար: Մինչ այդ էլ դիտե՛ք How2B-ի ռեպորտաժը նախորդ ցուցահանդեսից՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորություններին հետևելու համար:

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ի՞նչ նորությունների սպասել TOON EXPO 2023. VOL.2-ից

Վերջին նորությունները

Ի՞նչ նորությունների սպասել TOON EXPO 2023. VOL.2-ից
Հայկուհի Գրիգորյանhttp://how2b.am
Եթե կոնտենտը մարդ լիներ, մենք անպայման մոտ ընկերներ կլինեինք։ Բայց, ես Հայկուհին եմ, How2B-ի խմբագիրներից մեկը։ Մասնագիտությամբ՝ կառավարիչ, ուղեղով՝ ստարտափեր, սրտով՝ ասիական փոքր ու մեծ քաղաքներում ընդեղեն վաճառող։