Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է մարտի տվյալները

Վերջին լուրերը
Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է մարտի տվյալները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

AMX-ը ամփոփել է մարտ ամսվա բորսայական տվյալները։ 2025 թվականի մարտին ներկայացվել է 2024 թվականին Հայաստանի կապիտալի շուկայի տվյալներ ամփոփումը։ Տեղի են ունեցել պետական ու կորպորատիվ պարտատոմսերի աճուրդներ, նոր ցուցակումներ և գործարկվել են թվայնացված հարթակներ։

Մարտին Հայաստանի ֆոնդային բորսայում պետական պարտատոմսերի տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 48.3 մլրդ դրամ։ Երկրորդային շուկայում իրականացվել է մոտ 7.1 մլրդ դրամի 41 գործարք։ ՌԵՊՈ շուկայում կնքվել է 51 գործարք՝ ընդհանուր 5.8 մլրդ դրամ ծավալով, իսկ բաժնետոմսերի շուկայում՝ 138 գործարք՝ 218 մլն դրամ ծավալով։

Կորպորատիվ պարտատոմսերով իրականացվել է ավելի քան 7.7 մլրդ դրամի առևտուր՝ 631 գործարքով։ Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը մարտի վերջի դրությամբ կազմել է 151։ Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան հասել է 464 մլրդ դրամի։

Մարտին բորսայում ցուցակվել են նաև «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերը՝ 1.2 մլրդ դրամ ծավալով, 11.5% արժեկտրոնով և 3 տարի մարման ժամկետով։ Տվյալ պարտատոմսերն ընդգրկվել են երկրորդային ցուցակում և արդեն հասանելի են առևտրի համար։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները