STATECS տվյալների վերլուծական ընկերությունն արդեն Վանաձորում է

Վերջին լուրերը
STATECS տվյալների վերլուծական ընկերությունն արդեն Վանաձորում է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

STATECS-ը տվյալների վերլուծության ոլորտում առաջատար ընկերություն է, որը մատուցում է ծառայություններ աշխարհի 10-ից ավելի երկրների՝ կլինիկական հետազոտություններ իրականացնող մի շարք խոշոր դեղագործական և կենսատեխնոլոգիական կազմակերպությունների։

Այն համագործակցում է խոշոր դեղագործական ընկերությունների հետ՝ երաշխավորելով կլինիկական փորձարկումների համար անհրաժեշտ բոլոր տվյալների հավաքագրումը, կենտրոնացումը և պատրաստումը վերլուծության համար: 

Նոր մասնաճյուղ՝ Վանաձորում

Ընկերության վերջին ձեռքբերումն իր գործունեության սահմանների ընդլայնումն է ՝ բացելով նոր մասնաճյուղ Վանաձորում՝ Հայաստանի արդյունաբերական կենտրոններից մեկում։

Վանաձորը, սակայն, միայն մեկնարկային կետն է։ Ընկերությունը խոստանում է հետագայում այլ հետաքրքիր նորություններ, քանի որ STATECS-ի նպատակն է խթանելը մարզերում նոր կրթական հնարավորությունների ստեղծմանը՝ պատրաստել մրցունակ կադրեր, ովքեր կծառայեցնեն իրենց գիտելիքները համայնքի զարգացմանը։

Ընկերությունն այս պահին փնտրում է սկսնակից մինչև ավագ ՍԱՍ ծրագրավորողների։

Դիմելու համար կարող եք ուղարկել CV [email protected] էլ․ հասցեին կամ լրացնել հետևյալ հայտադիմումը։

Ընկերությունը շուտով կկիսվի ԱՆՎՃԱՐ ՍԱՍ ծրագրավորման դասընթացի մեկնարկի մասին մանրամասն ինֆորմացիայով։ Սա նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են նոր աշխատանք կամ ցանականում են ձեռք բերել նոր մասնագիտություն։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները