Հայաստանի առևտրային բանկերի շարքում 2023թ. ամենամեծ շահույթը գրանցել է Արդշինբանկը՝ 62,7 մլրդ դրամ, տեղեկանում ենք Modex ընկերության հրապարակումից:
ՀՀ առևտրային բանկերը 2023թ-ին արձանագրել են շուրջ 230 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը 9%-ով ավելի քիչ է, քան նախորդ տարի: Բոլոր բանկերը, բացի Արցախբանկից և Արմսվիսբանկից, աշխատել են շահույթով, իսկ շահույթ արձանագրած 16 առևտրային բանկերից 6-ի դեպքում գրանցվել է զուտ շահույթի անկում։
Արդշինբանկն իր շահույթով զգալի գերազանցում է մյուս բանկերին: Երկրորդ ամենամեծ շահույթը Ամերիաբանկինն է՝ 46 մլրդ դրամ, հաջորդում են Ակբա բանկն (28.5 մլրդ) ու Ինեկոբանկը (26,4 մլրդ):
Կարդացե՛ք նաև՝
- 2023թ. ռուսները Հայաստանում 3400 բիզնես են գրանցել
- Միջին աշխատավարձը Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում և այլ երկրներում
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։