ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ներդրումների մասին» նոր օրենքի նախագծին, որը կփոխարինի օտարերկրյա ներդրումների մասին ներկայումս գործող օրենքին:
Փաստաթուղթը տարածվում է ոչ միայն օտարերկրյա, այլև տեղական ներդրողների վրա՝ ամրագրելով խտրականության բացառման սկզբունքը: Ըստ այդմ՝ օտարերկրյա ներդրողները կունենան նույն իրավունքները, ազատություններն ու պարտականությունները, ինչ հայաստանցի ներդրողները: Բացի այդ, ներդրվում է «առավել բարենպաստության» ռեժիմը, ինչը ենթադրում է, որ նմանատիպ պայմաններում գործող տարբեր երկրների ներդրողները պետք է ստանան հավասարաչափ բարենպաստ վերաբերմունք:
Նախագիծը նախատեսում է ներդրումների իրավական և ֆիզիկական պաշտպանության երաշխիքներ, կարգավորումների թափանցիկություն, կապիտալի ազատ տեղաշարժ ու փոխարկելիություն, աշխատակիցների հավաքագրման իրավունք, ինչպես նաև վեճերի լուծման մեխանիզմներ և արդարադատության հասանելիություն: Բացառությունները վերաբերում են միջազգային պայմանագրերի շրջանակում ստանձնած պարտավորություններին, ներառյալ ԵԱՏՄ-ն և այլ ինտեգրացիոն միավորումները:
«Հնարավորությունների ժամանակը» հենց հիմա է.
բացահայտե՛ք նոր ներդրումային հեռանկարներ՝ գրանցվելով մարտի 3-ին կայանալիք ֆինանսական համաժողովին այստեղ:












