Ըստ Speedtest-ի գլոբալ ինդեքսի, Հայաստանը շարժական ինտերնետի արագության առումով գրավում է 80-րդ հորիզոնականը, իսկ ֆիքսված կապի դեպքում՝ 95-րդ տեղը։ Մեր երկրում շարժական ինտերնետի ներբեռնման միջին արագությունը հասնում է 34.28 Մբթ/վրկ, մինչդեռ վերբեռնման միջին արագությունը կազմում է 13.45 Մբթ/վրկ:
Ինչ վերաբերում է ֆիքսված կապին, այստեղ ներբեռնման միջին արագությունը կազմում է 58.58 Մբթ/վրկ, իսկ վերբեռնման արագությունը գրեթե նույնն է՝ 58.72 Մբթ/վրկ:
Հարևան Վրաստանը շարժական կապի արագությամբ զբաղեցնում է տպավորիչ 10-րդ դիրքը (140.76 Մբթ/վրկ), սակայն ֆիքսված կապի ցուցանիշով հետ է մնում՝ հայտնվելով 111-րդ տեղում (42.07 Մբթ/վրկ)։
Մեկ այլ հարևան՝ Ադրբեջանը, գտնվում է 55-րդ և 91-րդ հորիզոնականներում՝ համապատասխանաբար 56.78 և 65.59 Մբթ/վրկ արագություններով։
Շարժական ինտերնետի արագության վարկանիշային աղյուսակը գլխավորում են Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ)՝ ապշեցուցիչ 453.87 Մբթ/վրկ արագությամբ, որին հաջորդում են Քաթարը (383.50 Մբթ/վրկ) և Քուվեյթը (257.30 Մբթ/վրկ)։
Ֆիքսված կապի արագության առաջատարն է Սինգապուրը՝ 330.98 Մբթ/վրկ ցուցանիշով, երկրորդ տեղում է Հոնկոնգը (306.58 Մբթ/վրկ), իսկ եռյակը լրացնում է ԱՄԷ-ն (304.24 Մբթ/վրկ)։
Speedtest-ի ինդեքսի ամբողջական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Կարդացե՛ք նաև.