TechVillage 2025-ին կարող են մասնակցել նաև հայ ստարտափերները

Վերջին լուրերը
TechVillage 2025-ին կարող են մասնակցել նաև հայ ստարտափերները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

EU4Innovation East նախաձեռնությունը հովանավորում է մինչև հինգ հայկական ստարտափների մասնակցությունը TechVillage 2025 միջոցառմանը, որը կանցկացվի սեպտեմբերի 5-ից 7-ը Մոլդովայի Butuceni Eco Resort-ում։

Միջոցառումը երեք օր տևող հանդիպում է՝ հատուկ ընտրված հիմնադիրների և ներդրողների համար՝ ԵՄ, Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների երկրներից։ Ծրագիրը ներառում է թեմատիկ զրույցներ և ոչ ֆորմալ ցանցային շփումներ բնության գրկում։

Հայտադիմումները բաց են, մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝ այստեղ։ Միջոցառման մասին հավելյալ տեղեկություն հասանելի է պաշտոնական կայքում՝ techvillage.md։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները