Հայաստանը բարելավել է դիրքերը Global Social Progress Index 2026-ում

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ըստ Global Social Progress Index 2026 թարմացված տվյալների՝ Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 51-րդ հորիզոնականը՝ 72.74 միավոր-ով։ Ըստ զեկույցի՝ Հայաստանն ամրապնդել է իր դիրքերը բազային ցուցանիշներով, հատկապես կրթության հասանելիության, առողջապահության և հիմնական ենթակառուցվածքների ոլորտներում: Այնուամենայնիվ, առկա է կառուցվածքային անջրպետ. տնտեսական աճն ավելի արագ է արտացոլվում մակրոտնտեսական թվերի վրա, քան մարդկանց համար ստեղծվող իրական հնարավորությունների:

Տարածաշրջանային համատեքստում Հայաստանն առաջատար դիրքերում է՝ շրջանցելով իր բոլոր հարևաններին. Մասնավորապես՝ Վրաստանը զբաղեցնում է 58-րդ տեղը (71.54 միավոր), Թուրքիան՝ 85-րդ (67.27 միավոր), Ադրբեջանը՝ 101-րդ (62.40 միավոր), իսկ Իրանը՝ 102-րդ հորիզոնականը (61.16 միավոր). Հայաստանը նաև առաջ է անցել Ռուսաստանից, որը գտնվում է 77-րդ տեղում (68.35 միավոր), սակայն դեռևս զիջում է բալթյան երկրներին, որտեղ Էստոնիան զբաղեցնում է 17-րդ, Լիտվան՝ 28-րդ, իսկ Լատվիան՝ 33-րդ հորիզոնականը. Ինդեքսի համաշխարհային առաջատարը Նորվեգիան է՝ 91.73 միավորով։

Չնայած գրանցված հաջողություններին, ամենախոցելի ուղղությունը մնում է «Հնարավորություններ» (Opportunities) բաժինը, որը ներառում է որակյալ զբաղվածությունը, նորարարությունները և սոցիալական շարժունակությունը: Այսինքն՝ տնտեսական վերելքը լիարժեքորեն չի փոխակերպվում քաղաքացիների ինքնաիրացման հնարավորությունների:

Social Progress Index-ը գնահատում է ոչ թե տնտեսության ծավալները, այլ կյանքի որակն ու ինստիտուցիոնալ միջավայրը՝ հիմնվելով բազային կարիքների և բարեկեցության հիմքերի վրա:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները