«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն, վերաբրենդավորվել և ս.թ. նոյեմբերի 17-ից վերանվանվել է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ, որը «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ լիիրավ իրավահաջորդն է, այս մասին տեղեկանում ենք բանկի պաշտոնական կայքից։
«Բանկն ընթանում է թվային նոր պրոդուկտների կատարելագործման ուղղությամբ՝ իր հաճախորդների համար ապահովելով բոլոր գործընթացների առավելագույն հարմարավետությունը և որակյալ սպասարկումը», – նշվում է հայտարարության մեջ։
Բանկի լիցենզիան վերաձևակերպելու համապատասխան որոշումն ընդունել է ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը ս.թ. նոյեմբերի 14-ին։
Կարդացե՛ք նաև.
ՀՀ բանկերի վերելքը 1000 խոշոր հարկատուների ցանկում
Հետևե՛ք ՀՀ ֆինանսաբանկային ոլորտի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: