Արմավիրի մարզում կհիմնվի նոր COAF Smart էկոհամակարգ

spot_imgspot_img
Վերջին լուրերը
Արմավիրի մարզում կհիմնվի նոր COAF Smart էկոհամակարգ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կառավարության որոշմամբ Արմավիրի մարզում հատկացվել է տարածք, որտեղ հիմնվելու է նոր COAF Smart էկոհամակարգ:

88 հա հողատարածքը, որը գտնվում է Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի տարածքում, հատկացվել է «Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամին, և առաջիկայում կարող է ընդլայնվել մինչև 120 հա-ի՝ երկրոր COAF Smart էկոհամակարգի կառուցման համար:

Ըստ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի՝ նախագծի կայացման համար մինչև 2028 թվականը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը նախատեսում է կատարել 5,5 մլրդ դրամի ներդրում: Համալիրը ներառելու է COAF Smart կրթական կենտրոն, կոնֆերանս-կենտրոն, միջոցառումների կենտրոն, սրճարան, ժամանակակից սպորտային համալիր, էներգավերականգնման կենտրոն և այլ կենտրոններ: Կենտրոնը կծառայի մոտ 3000 երեխայի, կստեղծի հավելյալ մոտ 100 աշխատատեղ:

Առաջին COAF Smart կենտրոնը ստեղծվել է Լոռիի մարզում, քննարկվում է ևս 2-ը Սյունիքի մարզում՝ Գորիսում և Կապանում ստեղծելու գաղափարը: «Նպատակ կա նման կենտրոններ ունենալ Հայաստանի բոլոր մարզերում»,-նշել է Գնել Սանոսյանը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները
Գտիր