ՀՀ առևտրային բանկերը 2023թ. հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 70 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը շուրջ 2 անգամ ավել է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, հայտնում է Modex-ը։
Ամենամեծ շահույթն արձանագրել է Ardshinbank-ը՝ 16.7 մլրդ դրամ, որին հաջորդում է Ameriabank-ը՝ 11.3 մլրդ դրամ և եռյակը եզրափակում է Incobank-ը՝ 6.8 մլրդ դրամ եկամտով։
18 առևտրային բանկերից 16-ն աշխատել է շահույթով, իսկ 2-ի դեպքում արձանագրվել է զուտ շահույթի անկում։ Դրանք են՝ Fast Bank-ը, որի զուտ շահույթը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրած 1.7 մլրդ դրամից նվազել է մինչև 1.6 մլրդ դրամ և Armswissbank-ը, որի նույն ցուցանիշը 1.6 մլրդ դրամից նվազել է մինչև 888 մլն դրամ։