«Արենի» խաղողը արժանացել է The New York Times-ի գինու քննադատի ուշադրությանը

Վերջին լուրերը
«Արենի» խաղողը արժանացել է The New York Times-ի գինու քննադատի ուշադրությանը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Էրիկ Ասիմովը՝ The New York Times պարբերականի գինու և ռեստորանային քննադատը հոդված է հրապարակել խաղողի քիչ հայտնի 10 տեսակների մասին, որոնք արժանի են ավելի լայն տարածում ունենալու: Այս ցուցակում իր արժանի տեղն է գտել նաև հայկական «Արենի» տեսակի խաղողը:

Ասիմովը նշում է, որ առհասարակ Կովկասը շատերը համարում են գինու առաջացման վայրերից մեկը: Նա ընդգծում է, որ թեպետ այս տարածաշրջանում կան խաղողի տասնյակ տեսակներ, որոնք արժանի են ավելի լայն ճանաչման, սակայն հատուկ առանձնացնում է հայկական «Արենի»-ն: «Այս կարմիր խաղողը ես մի քանի անգամ փորձել եմ, և ամեն անգամ այն ապշեցուցիչ լավն էր»,- նշում է նա՝ ընդգծելով հայկական խաղողի այս տեսակի նրբագեղ համը:

- Advertisement -
«Արենի» խաղողը արժանացել է The New York Times-ի գինու քննադատի ուշադրությանը

Էրիկ Ասիմովը նշում է, որ ինչպես հայկական «Արենի»-ն, այնպես էլ մի շարք այլ խաղողի տեսակներ Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Իսպանիայից, Հունաստանից, անարդար կերպով քիչ հայտնի են սեփական տարածաշրջաններից դուրս, մինչդեռ այդ տեսակներից պատրաստվող գինիները անչափ համեղ են ստացվում:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները