Արհեստական բանականության դասընթաց «1991 ստորաբաժանման» կողմից

Կազմակերպիչ՝ FAST հիմնադրամ
Հայտերի ընդունման ավարտ՝ հունվարի 8, 2023
Գրանցման հղում՝ https://bit.ly/3Gof2vt
Արժեք՝ անվճար


FAST հիմնադրամը վերսկսում է պարբերական նախապատրաստական դասընթացներ, որոնք մեկնարկում են յուրաքանչյուր զորակոչից 6 ամիս առաջ։ Դասընթացն ապահովում է մրցակցային կրթության հնարավորություններ զորակոչի ենթակա տղաների, ինչպես նաև աղջիկների համար։ 

Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, ինչպես նաև իրականացնում են խմբային ավարտական նախագծեր, որպեսզի հետագայում պատրաստ լինեն հանձնել «1991 ստորաբաժանում»-ում ծառայության անցնելու քննությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված։

FAST հիմնադրամը կազմակերպում է նաև դասընթացներ «1991 ստորաբաժանում» ընդունված զինծառայողների համար նրանց հանձնարարված հետազոտության և մշակման (R&D) նախագծերի կարիքներին համապատասխան։

Դասընթացի բովանդակություն

  • Գծային հանրահաշիվ և անալիտիկ երկրաչափություն
  • Մաթեմատիկական անալիզ
  • Հավանականությունների տեսություն
  • Ծրագրավորման հիմունքներ
  • Մեքենայական ուսուցման հիմունքներ
  • Նեյրոնային ցանցերի հիմունքներ
  • Ավարտական նախագծեր:

«1991 ստորաբաժանում»

FAST հիմնադրամը և ՀՀ պաշտպանության նախարարությունը 2019 թվականի սեպտեմբերին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ համագործակցելու «1991 ստորաբաժանման»շրջանակում։ Այս եզակի ստորաբաժանման հմուտ զինվորները ռազմավարական և մարտավարական առաջադրանքների կատարման համար կստեղծեն առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք ՀՀ Զինված ուժերի համար մեծ պահանջարկ ունեն:

Հայտերի ընդունման ավարտը՝ մինչև 2023 թ․-ի հունվարի 8-ը ներառյալ: Դասընթացի մանրամասներին ծանոթացե՛ք այստեղ:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ