Are You In? Տեղի կունենա LinkedIn Local Yerevan-ը` Հայաստանում առաջին բիզնես նեթվորքինգ միջոցառումը

Վերջին լուրերը
Are You In? Տեղի կունենա LinkedIn Local Yerevan-ը` Հայաստանում առաջին բիզնես նեթվորքինգ միջոցառումը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ի՞նչ՝ Linkedin Local Yerevan նեթվորքինգի միջոցառում
Ե՞րբ՝ 6 ապրիլ, 12:00
Որտե՞ղ՝ ALTEZZA by Armenian Helicopters

Ապրիլի 6-ին Հայաստանի գործարար աշխարհի ներկայացուցիչները կարող են կարևոր մասը դառնալ բիզնես-նեթվորքինգը խթանելուն ուղղված Linkedin Local Yerevan միջոցառմանը:

Ի՞նչ է սպասվում

- Advertisement -
Are You In? Տեղի կունենա LinkedIn Local Yerevan-ը` Հայաստանում առաջին բիզնես նեթվորքինգ միջոցառումը

Linkedin Local Yerevan-ն ունի միջազգային ձևաչափ և հաջողել է տարբեր երկրներում, իսկ Հայաստանում երբևԷ իրականացվող առաջին բիզնես նեթվորքինգ իրադարձությունն է, որը միավորելու է բիզնես համայնքին՝ ստեղծելու նոր կապեր և հնարավորություններ։

Միջոցառումը ներառելու է լավագույն փորձի փոխանցմանն ուղղված ելույթներ առաջատար խոսնակների կողմից, ինչպես նաև հարմարավետության գոտուց դուրս՝ արդյունքահեն նեթվորքինգի հատուկ մեթոդաբանությամբ կապերի հաստատման սեսիա:

Միջոցառումը տեղի է ունենալու ALTEZZA by Armenian Helicopters-ում՝ ուղղաթիռների կողքին, որտեղ ընդմիջումներին ներկաները կվայելեն երաժշտություն, կունենան գոլֆի workshop, կմասնակցեն սոմելիեի մաստերքլասին, ականատես կլինեն խոսնակների՝ ուղղաթիռներով ժամանմանը:

Linkedin Local Yerevan-ը ընդգրկելու է 300-ից ավելի բիզնես հիմնադրի, ղեկավարի, թոփ-մենեջերի և առհասարակ, բիզնես ոլորտում կայացած անհատի:

Ովքե՞ր են խոսնակները

  • Արմեն Դարբինյան՝ ՀՀ նախկին վարչապետ (1998-1999), Միջազգային Առևտրային Պալատի (ICC) Հայաստանյան Ազգային Կոմիտեի նախագահ:
  • Աշոտ Հովհաննիսյան՝ Համաշխարհային ծրագրային ապահովման և խորհրդատվական ընկերության Synergy International Systems ընկերության գործադիր տնօրեն:
  • Ռեմ Դարբինյան՝ SMARTCLICK-ի հիմնադիր և ViralMango-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն:
  • Պյոտր Նեմոյ՝ «Տեատրիկա» թատերական լաբորատորիայի գործադիր տնօրեն
  • Արմինե Մկրտչյան՝ CEO/կազմակերպչական տրանսֆորմացիայի քոուչ, MerakiPal կազմակերպություն, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ
  • Գոռ Կարապետյան՝ Simple Business Academy և Targeting ընկերությունների համահիմնադիր և տնօրեն, «Հաջողության Թաքնված Կողմը» և «Պրոակտիվ առաջնորդը» գրքերի հեղինակ։
  • Էմիլ Կրոյան՝ Targeting և Simple Business Academy ընկերությունների համահիմնադիր և տնօրեն:

Տոմսերի նախավաճառքը սկսված է, կարող եք ամրագրել հատուկ գնով` այստեղ:

How2B-ն միջոցառման ինֆորմացիոն գործընկերն է:

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները